a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Եվրոպայի օրվան նվիրված համերգ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ

europe4peace

Մայիսի 6-ին՝ ժամը 17:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Եվրոպայի օրվան նվիրված համերգ: Միջոցառումը կազմակերպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ( դիրիժոր՝  Էդուարդ Թոփչյան) Հայաստանում Եվրամիության պատվիրակության հետ համատեղ:

Ծրագրում. Կարլ Մարիա Վեբեր՝  Կլարնետի թիվ 1 կոնցերտ (մենակատար՝ Էդուարդ Խորոզյան, կլարնետ), Պոլ Դյուկա՝ «Հրաշագործի աշակերտը» սիմֆոնիկ սկերցո, Դվորժակ՝  Սիմֆոնիա թիվ 9 , Վոյցեխ Կիլար՝ «Krzesany» սիմֆոնիկ պոեմ, Արամ Խաչատրյան՝  Ադաջո «Սպարտակ» բալետից, Ալեքսանդր Հարությունյան` Շեփորի կոնցերտ (մենակատար՝  Դանիել Մելքոնյան, շեփոր), Ռոբերտ Պետրոսյան՝  «Խաղաղություն աշխարհին» (մասնակցությամբ «Հայաստանի երեխաներ» երգչախմբի):

ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ համերգի ընթացքում կբացվի նաև «Եվրոպան հանուն խաղաղության» խորագրով նկարների ցուցահանդեսը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0