a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երաժշտական կրթօջախները համալրվել են նոր երաժշտական գործիքներով

erajshtakan_gorciqner

Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցները, ինչպես նաև «Երևան» փողային նվագախումբն ու Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան համալրվել են երաժշտական նոր գործիքներով: Մշակութային կրթօջախներում իրականացված նորոգման աշխատնքներից հետո համայնքային ենթակայության երաժշտական ու արվեստի դպրոցների՝ նոր գործիքներով համալրման աննախադեպ ծրագիրը, քաղաքապետի խոստմանը համաձայն, իր շարունակությունն ունեցավ նաև 2017-ին: Մայրաքաղաքի երաժշտական կրթօջախներին հանձնվել է փողային, լարային և հարվածային 176 նոր գործիք, այդ թվում` ազգային նվագարաններ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված գործիքների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շնորհավորելով սաներին և մանկավարժական համակազմերին՝ քաղաքապետը հատկանշել է, որ մշակույթի ոլորտի խնդրիները քաղաքապետարանի մշտական ուշադրության տակ են:

Աղբյուրի փոխանցմամբ, 2016թ. երաժշտական դպրոցներին հանձնվել էր 153 երաժշտական գործիք:

Միջոցառման շրջանակում երաժշտական կատարումներով հանդես են եկել և ներկաներին ողջունել երաժշտական կրթօջախների սաները:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0