a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երաժշտական տոն Գյումրիում. պարգևատրվել են հայ ժամանակակից կոմպոզիտորները

13199041_904536076358892_1250600660_o

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ «հյուսիսային մայրաքաղաքում» կայացել է «Ժամանակակից կոմպոզիտորները Գյումրիում» խորագիրը կրող համերգ: Այն իրականացել է Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ: Համերգն իրենց ներկայությամբ պատվել էին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Երեկոն վարել է ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը:

Շիրակի մարզպետի պատվոգրերով պարգևատրվել են Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Մարտին Վարդազարյանը, Գագիկ Հովունցը, Ստեփան Շաքարյանը, Արեգ Լուսինյանը, Գյումրու քաղաքապետի ոսկե հուշամեդալով պարգևատրվել է ծնունդով գյումրեցի կոմպոզիտոր Գեղունի Չթչյանը, պատվոգրերով՝ Ստեփան Բաբաթորոսյանը և Սվետլանա Ալեքսանյանը, շնորհակալագրերով՝ Ջեննի Ասատրյանը, Նարիրնե Զարիֆյանը, Արմենուհի Կարապետյանը, Անահիտ Կոստանյանը, Աննա Գարսոյանը: Ծրագրի նախաձեռնության համար նաև շնորհակալագրով է պարգևատրվել կոմպոզիտոր Բելա Հովհաննիսյանը, որն, ի դեպ, «Ժամանակակից կոմպոզիտորները Գյումրիում» համերգի նախաձեռնության հեղինակն է: Պարգևատրված բոլոր կոմպոզիտորները ներկա են եղել միջոցառմանը, ավելին, երեկոն եզրափակվել է ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանի կատարամամբ:

Իր հերթին Կոմպոզիտորների միությունն էլ պարգևտրել է Շիրակի մարզպետին ու Գյումրու քաղաքապետին` միության պատվոգերերով, իսկ երաժշտական դպրոցների տնօրեններին՝ շնորհակալագրերով:

Հավելենք միայն, որ 14 կոմպոզիտորի ստեղծագործությունները Գյումրու Հայորդաց տան դահլիճում հնչել են քաղաքի բոլոր երաժշտական դպրոցների աշակերտների կատարմամբ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0