a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի մրցույթը կեզրափակվի մայիսի 9-ին

singing-armenia-banner

Մայիսի 9-ին՝ ժամը 14:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 9-րդ հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը և գալա համերգը:

Մրցույթը մեկնարկել է մարտի 25-ին և իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի երաժշտական ընկերությունը, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան, Երևանի քաղաքապետարանը:

«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 9-րդ հանրապետական մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի և Արցախի հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, հայորդաց տների, մշակութային և հասարակական կազմակերպությունների շուրջ 70 մանկապատանեկան երգչախմբեր:

Մրցույթն անցկացվել է երկու փուլով և 2 կարգով. Ա կարգ` երաժշտական և արվեստի դպրոցների երգչախմբեր (կրտսեր և ավագ): Բ կարգ` հանրակրթական դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, հայորդաց տների, մշակութային և հասարակական կազմակերպությունների երգչախմբեր:

«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթն անցկացվում է 2001 թվականից, որի նպատակն է զարգացնել և տարածել երգչախմբային արվեստը, խթանել մանկապատանեկան երգչախմբերի գործունեությունը, ինչպես նաև նպաստել մատաղ սերնդի գեղարվեստական կրթությանը և գեղագիտական դաստիարակությանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0