a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Երդվում եմ քեզ, իմ երկիր» բարեգործական համերգին կհնչի քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված երգ

APO

Ապրիլի 10-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ նախաձեռնել են  «Երդվում եմ քեզ, իմ երկիր» խորագրով բարեգործական համերգը՝ ի խոնարհում ապրիլյան պատերազմի բոլոր հերոսներին: Ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ և Հայաստանի, Երևանի, «Հովեր» պետական կամերային երգչախմբերի և հայտնի օպերային ու էստրադային մեներգիչների կատարմամբ կհնչեն Ռ. Ամիրխանյանի հայրենասիրական ստեղծագործությունները, այդ թվում՝ հատուկ քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված երգը՝ «Վրեժն արդար կանչի» վերնագրով: Համերգը կղեկավարի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Ֆիլհարմոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ միջոցառմանը հնչելու են Ռոբերտ Ամիրխանյանի հայրենասիրական երգերը: Համերգին որպես մենակատարներ հանդես կգան Գուրգեն Բավեյանը, Աննա Ավդալյանը, Էմմա Պետրոսյանը, Լեյլա Սարիբեկյանը, Վահե Հախվերդյանը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մշտապես եղել և մնում է հայոց բանակի կողքին. հենց Ֆիլհարմոնիկի նախաձեռնությամբ 2016թ-ի ապրիլի 9-ին Կասկադում կազմակերպվեց «Զինվորիս հետ» խորագրով բացօթյա համերգ և դրամահավաք՝ զորավիգ լինելով այդ օրերին Արցախի սահմաններին քաջաբար մարտչող հայ զինվորներին և նրանց ընտանիքներին: «Զինվորիս հետ» նախագծին միացան ՀՀ մշակույթի նախարարության ևս 16 ՊՈԱԿ-ներ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0