a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության երրորդ փառատոնը մեկնարկեց փորձարարական երաժշտությամբ

Երիտասարդական_փառատոն

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ մայիսի 24-ին մեկնարկեց Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության երրորդ փառատոնը, որը կրում է «Դեբյուտ» խորագիրը: Փառատոնի շրջանակներում առաջին անգամ հնչեց փորձարարական երաժշտություն. հանդես եկավ Ժամանակակից ձայնի նվագախումբը, որի ընթացքում ելույթ ունեցան խմբի երաժիշտներ Վարդան Հարությունյանը, Դավիթ Բալասանյանը, Շողակաթ Վարդանյանը, Վարդան Սարգսյանը, Հասմիկ Հակոբյանը և Արաշ Ազադին:

-Նմանօրինակ ձևաչափի կարևորությունը նրանում է, որ այն յուրովի ինքնահաստատման միջոց է հանդիսանում կոմպոզիտորի համար: Այս համերգը փառատոնային ավանդական ընթացակարգերից տարբեր էր: Լիովին պետք է արդարացնել նման մոտեցումները, որովհետև դրանք կայացման աղբյուր է հանդիսանում երիտասարդների համար,-Culture.AM-ի հետ զրույցում ասաց Հայաստանի կոմպոզիտորների միության «Երիտասարդական մասնաճյուղի» ղեկավար,  կոմպոզիտոր Աշոտ Ղազարյանը:

Ժամանակակից ձայնի նվագախումբը երաժշտասեր հանրությանը ներկայացրեց երեք իմպրովիզ՝ կենդանի վիդեո-պրոեկցիայի պատկերների ուղեկցությամբ։ Բացի դրանից՝ խմբի երաժիշտ Վարդան Հարությունյանի առաջարկով՝ դահլիճից միացան նաև այլ երաժիշտներ։

Աշոտ Ղազարյանի կարծիքով՝ երիտասարդ կոմպոզիտորների համար նման փառատոները կարևոր են. անհրաժեշտ է, որպեսզի իրար լսեն, քննարկեն իրենց ստեղծագործությունը, առանձնացնեն լավ ու վատ կողմերը:

- Լսելու ընթացքում որոշակի դրական, ճշմարտացի գործընթաց է տեղի ունենում, ձեռք է բերվում պրոֆեսիոնալիզմ, և մյուս ստեղծագործությունների մեջ իրենց որակական հատկությունները բարձրանում են:

Փառատոնն այս տարի անցկացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում և կհնչեն երեք տասնյակից ավել երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մայիսի 31-ին կներկայացվեն ուսանող կոմպոզիտորների, ինչպես նաև Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի հաղթողների ստեղծագործությունները: Եվս երկու համերգ նախատեսված է անցկացնել հունիսի 21-ին և սեպտեմբերի 20-ին․ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն համապատասխանաբար Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում և Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։ Համերգների սկիզբը՝ ժ․ 19։00-ին։ Մուտքն ազատ է։

«Դեբյուտ» խորագիրը կրող փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0