a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
23/04/2015

Երևանի լարային քառյակը համերգով հանդես է եկել Ստեփանակերտում

Culture.AM QARYAK

Արցախպրես-ի փոխանցմամբ երեկ՝ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի դահլիճում տեղի է ունեցել համերգ։
Համերգին կատարումներով հանդես են եկել Արցախի պետական երգչախումբը, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջին կից «Կապրիչո» վոկալ անսամբլը և Երևանի լարային քառյակը։
Քառյակի մասնակիցները Երևանի ֆիլարմոնիայի նվագախմբի երաժիշտներն են. առաջին ջութակ Արտաշես Մելիքյան, երկրորդ ջութակ Արամ Աբրահամյան, ալտ Վահե Բարխուդարյան և թավջութակահար Վահե Դանիելյան։
«Համերգի առաջին բաժնում մասնակցել են Երևանի լարային քառյակը, որոնց հետ արդեն երրորդ անգամ եմ համագործակցում , իսկ երկրորդ բաժնում իմ նորաստեղծ «Կապրիչո» վոկալ համույթն էր, որի կազմում ընդգրկված են երիտասարդներ»,- ասել է Ն. Գրիգորյանը և հավելել, որ այս խումբը մի նոր շունչ է Արցախում, որի հետ մեծ հույսեր է կապում։

 

Մանրամասները՝ Artsakhpress.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0