Warning: include(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include_once(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82

Warning: include_once() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82
Համերգ` նվիրված Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադրման 20-ամյակին | Culture.AM
a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Համերգ` նվիրված Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադրման 20-ամյակին

middle_d0f5e23f76d1a96712db5d0944b84e5d

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է Երևանի պետական կամերային երգչախմբի ամերգը՝ նվիրված երգչախմբի հիմնադրման 20-ամյակին (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար` Հարություն Թոփիկյան):

Երեկոյի ընթացքում հնչել են  Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Երվանդ Երկանյանի ստեղծագործությունները: Մենակատարներ՝ Մարինե Դեինյան (սոպրանո), Քրիստինե Սահակյան (մեցցո-սոպրանո), Պերճ Քարազյան (տենոր), Հովհաննես Ներսեսյան (բաս), Տիգրան Համասյան (դաշնամուր):

Երևանի պետական կամերային երգչախումբը ստեղծվել է 1996 թվականին՝ Հարություն Թոփիկյանի նախաձեռնությամբ և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Ա-ի բարձր հովանու ներքո: Բարձրաճաշակ կատարումներով և ուրույն ձեռագրով՝ երգչախումբը շատ կարճ ժամանակամիջոցում գրավեց հայ ունկդրի ուշադրությունը և 2009 թվականին ստացավ պետական կոլեկտիվի կարգավիճակ: Երգչախումբը բազմիցս մասնակցել է միջազգային հեղինակավոր նախագծերի և փառատոների. «Հարության փառատոն», «Սանկտ-Պետերբուրգի դղյակներ» (ՌԴ), «Հալլեի երաժշտական օրեր» (Գերմանիա), «Իլ դե Ֆրանս» (Ֆրանսիա) և այլն, արտերկրում ներկայացնելով հայկական խմբերգային արվեստը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, դաշնակահար Տիգրան Համասյանի հետ, երգչախումբը Հայաստանում և արտերկրում ներկայացրել է «Լույս ի լուսո» նախագիծը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0