a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/11/2014

Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում «Վերջին դասն» անցկացրել է ՀՀ մշակույթի նախարարը

chaikovski_0

Հայաստանի հանրակրթական դպրոցներում այսօր հնչում է ավարտական վերջին զանգը: Այդ կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարար Հ Պողոսյանը Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում «Վերջին դասն» է անցկացրել և մասնակցել «Վերջին զանգի» հանդիսավոր արարողությանը: Շնորհավորելով շրջանավարտներին, մանկավարժներին և ծնողներին տոնի առթիվ՝ գերատեսչության ղեկավարը նշել է, որ կրթօջախի հիմնադրման 75 տարիների ընթացքում շրջանավարտները, մանկավարժներն ու տարբեր տարիների տնօրեններն իրենց մարդկային բարձր որակներով, մասնագիտական փայլուն պատրաստվածությամբ և տարիների ընթացքում ձևավորված բարի ավանդույթներով միշտ բարձր են պահել դպրոցի անունը: Նախարարը հիացմունքով և մեծ ոգևորությամբ է խոսել շրջանավարտների ձեռքբերումների մասին. «Սիրելի շրջանավարտնե՛ր, ձեր աննկուն աշխատասիրության, մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ այսօր լիովին պատրաստ եք մտնելու մասնագիտական ոլորտ, ինչի երաշխիքն է տարիներ շարունակ ձեր փայլուն մասնակցությունը տարբեր ստուգատեսներին, նաև միջազգային հարթակներում: Հաղթանակներ գրանցելով, դուք մշտապես բարձր եք պահել Հայաստանի և ձեր դպրոցի պատիվը: Շնորհավորում եմ և մաղթում բարի երթ»:

Աղբյուրը՝ www.mincult.am

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0