a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի մեկնարկը՝ մարտի 26-ին

erevanyan_herankarner

«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ շրջանի բացումը տեղի կունենա մարտի 26-ին։ Համերգային երեկոյի ընթացքում ելույթ կունենա լեգենդար ջութակահար, Գրեմմի կրկնակի մրցանակակիր Պինկաս Ցուկերման:

Երաժիշտը փառատոնի շրջանակներում Երևանում հանդես է եկել «Ցուկերման Չեմբըր Փլեյրս» կամերային նվագախմբով և «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ:

Այս անգամ Պինկաս Ցուկերմանը հանդես կգա թավջութակահարուհի Ամանդա Ֆորսայտի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչեն` Յոհաննես Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար լյա մինոր և նույն հեղինակի Թիվ 4 Սիմֆոնիան:

Նշենք, որ փառատոնի շրջանակներում այս տարի Երևան կժամանեն Իսրայելի կամերային նվագախումբը, հռչակավոր դաշնակահար Արկադի Վոլոդոսը` մենահամերգային ծրագրով, Մոսկվայի Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` ականավոր դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությԱմբ, ութ անգամ գրեմմի մրցանակի արժանացած Էմերսոն լարային քառյակը:  Փառատոնային տարին կեզրափակվի հանճարեղ դաշնակահար, հայ ազգի մեծ բարեկամ Եվգենի Կիսինի մենահամերգով: Տեղի կունենան նաև վարպետության դասընթացներ` Բյուրականի ակադեմիայում և համերգներ մարզերում:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0