a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկում է «Երևան» առաջին միջազգային օպերային փառատոնը

opera_fest

Ապրիլի 27-ին Երևանում մեկնարկելու է «Երևան» առաջին միջազգային օպերային փառատոնը: Օպերային թատրոնի մամուլի ծառայության հաղորդմամբ, փառատոնի շրջանականերում կկայանա երեք համերգ։Փառատոնը, որն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, նվիրված կլինի հայ մեծանուն տենոր Գեղամ Գրիգորյանին:

«Երևան | Առաջին միջազգային օպերային փառատոնը» նախատեսվում է անցկացնել ամեն տարի Երևանում: Փառատոնի շրջանակում հանդես կգան համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգիչներ:

«Երևան | Առաջին միջազգային օպերային փառատոնի» գեղարվեստական ղեկավարն է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:

Ապրիլի 27-ին ելույթ կունենան սոպրանո Հասմիկ Գրիգորյանը /Լիտվա/, տենոր Սթիվեն Կոստելլոն /ԱՄՆ/ և բարիտոն Ռոդիոն Պողոսովը /ՌԴ/: Կներկայացվեն ֆրանսիական, իտալական և գերմանական օպերաներից արիաներ:
Համերգի դիրիժոր՝ Կոնստանտին Օրբելյան /ՌԴ վաստ. արտիստ/:

Ապրիլի 28-ին հանդես կգան սոպրանո Բարբարա Ֆրիտտոլին (Իտալիա) և Մետրոպոլիտեն օպերայի հանրահայտ արտիստ, բարիտոն Գեորգի Գագնիձեն (Վրաստան)՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ: Բարբարա Ֆրիտտոլին Մետրոպոլիտեն և Լա Սկալա օպերային թատրոնների, Վիեննայի պետական օպերային թատրոնի երգչուհի է:
Համերգի դիրիժոր՝ Կոնստանտին Օրբելյան /ՌԴ վաստ. արտիստ/:

Ապրիլի 30-ին կներկայացվի Ջ.Վերդիի «Տրավիատա» օպերան՝ սոպրանո Հասմիկ Թորոսյանի, բարիտոն Առնոլդ Քոչարյանի և անվանի ամերիկացի օպերային տենոր Սթիվեն Կոստելլոյի մասնակցությամբ:
Ներկայացումը կղեկավարի հրավիրյալ դիրիժոր՝ Քրիս Ռուսմանը /Մեծ Բրիտանիա/:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0