a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
10/02/2015

Էդմոնդ Մակարյանն ու Ժիրայր Շահրիմանյանը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված վոկալ-գործիքային մրցույթի հաղթողներ

Sona-van

Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը նախորդ տարվա ապրիլին հայտարարել էր վոկալ-գործիքային մրցույթ, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանյության 100-ամյա տարելիցին: Մրցույթին կարող էին մասնակցել բացառապես պրոֆեսիոնալ կոմպոզիտորները, ովքեր  Միության անդամ են: Հեղինակները պետք է գրեին 12-ից 15  րոպե տևողությանբ ստեղծագործություն ձայնի և մինչև  5 գործիքների համար: Ստեղծագործությունը պետք է գրվեր հայտնի  բանաստեղծուհի Սոնա Վանի խոսքերով: Մրցույթին նախապատրաստվելու համար 8 ամիս ժամանակ էր տրվել:
Եվ ահա,Ժյուրին, որի նախագահը ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վահրամ Բաբայանն էր, ամփոփել է արդյունքները: Մրցույթին մասնակցելու հայտ էին  ներկայացրել թվով 11 կոմպոզիտորներ:
Ժյուրիի որոշմամբ՝ մրցույթն ունեցել է երկու հաղթող, իսկ ահա երկրորդ և երրորդ տեղ ոչ մեկի չի տրվել: Մրցույթի հաղթողներ են ճանաչվել երիտասարդ կոմպոզիտորներ Էդմոնդ Մակարյանն ու Ժիրայր Շահրիմանյանը: Ժիրայր Շահրիմանյանի ստեղծագործությունը կոչվում է «Ի հիշատակ…» և գրված է  ձայնի, լարային կվարտետի և դաշնամուրի համար, իսկ  Էդմոնդ Մակարյանի ստեղծագործությունը՝ “Խոստանում եմ չմտածել ինքնասպանության մասին այսուհետև”, գրված է ձայնի (նաև նվագում է դաշնամուր), կլարնետի, երկու թավջութակի, կոնտրաբասի համար (օգտագործված է նաև ձայնագրություն):

 

Composers.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0