a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ջութակահար Էդուարդ Թադևոսյանին ծննդյան 70-ամյակի առթիվ

Eduard_Tadevosyan

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ջութակահար Էդուարդ Թադևոսյանին ծննդյան 70-ամյակի առթիվ:

-Մեծ է Ձեր ավանդը հայ մշակույթի և հայկական կատարողական արվեստի ավանդույթների հարստացման և զարգացման գործում:
Երկար տարիների արդյունավետ համերգային և մանկավարժական գործունեության շնորհիվ Դուք արժանիորեն դասվում եք հայ երաժշտարվեստի երախտավորների շարքին:
Բարձր գնահատականի է արժանի Կոմիտասի անվան ազգային քառյակի կազմում տասնամյակների Ձեր նվիրված աշխատանքը, որի շնորհիվ գրվել են երաժշտախմբի տարեգրության նշանակալի էջեր

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք և նոր ձեռքբերումներ,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0