a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 4-րդ մրցույթի հաղթողների անունները

Mirzoyan_competition

Ավարտվեց Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 4-րդ  մրցույթը, որն անցկացվում էր Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ:

Այս տարի մրցութային փուլին իրավունք էին ստացել մասնակցելու 17 պատանի՝ բաժանվելով երկու խմբերի: Ստեղծագործողների աշխատանքները գնահատում էր պրոֆեսիոնալ Ժյուրին, որի կազմում ընդգրկված էին անվանի կյոմպոզիտորներ Արամ Սաթյանը, Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը, Լևոն Չաուշյանը, Ստեփան Շաքարյանը, ինչպես նաև մրցույթի գեղարվեստական ղեկավար՝ Էդմոնդ Մակարյանը: Կայացված որոշման արդյունքում կրտսեր խմբում (մինչև 13 տարեկան) հաղթող ճանաչվեց Արինա Իսահակյանը, իսկ ավագ խմբում (14-18 տարեկան)՝ Անդրեյ Կուրբետը: Ավագ ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Արամ Խանլարին, իսկ երրորդ հորիզոնականը կիսվեց երեք մասնակցի՝ Ալլա Համբարձումյանի, Ագնեսա Իսահակյանի և Նարեկ Անդրեասյանի միջև: Ի դեպ, վերջինս նաև ստացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը: Կրտսեր խմբում երկրորդ տեղը զբաղեցրեց Մերի Առակյանը, իսկ երրորդը՝ Էրիկա Մարկոսյանը:

Մրցանակաբաշխությանը ներկա Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն իր խոսքում բարձր գնահատեց կայացած մրցույթն ու նշեց, որ մայրաքաղաքում նմանօրինակ միջոցառման կարիքը կա: Փոխքաղաքապետը պատանիներին հորդորեց շարունակել ստեղծագործել ու ձգտել նորանոր հաղթանակների:

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն էլ իր խոսքում նշեց, որ սա երաժշտական տոն է, որն արդեն բարի ավանդույթ է դարձել:

Նշենք, որ մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր մասնակիցները պարգևատրվեցին մրցույթի անվանական արձանիկներով և պատվոգրերով, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներով: Երկու խմբերի հաղթող մասնակիցների ուսուցիչները նույնպես արժանացան դրամական պարգևների: Մրցույթին մասնակցած բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ և գրքեր:

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթն անցկացվում է 2014 թվականից: Այս տարի մրցույթն իրականացավ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0