a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Էմմանուել Հովհաննիսյանի մենակատարմամբ հուշ-երեկո՝ նվիրված Վաչե Հովսեփյանին

watermarked-20150525_192715

Մայիսի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հուշ-երեկո էր՝ նվիրված ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Վաչե Հովսեփյանին: Ծիրանափողի հնչյունները Էմմանուել Հովհաննիսյանի կատարմամբ մեկ ժամից ավել զարդարեցին համերգասրահը, նախ դուդուկահարների անսամբլի և ապա՝ “Տաղարան” հնագույն երաժշտության համույթի նվագակցությամբ: “Հավուն հավունը”, “Աշխարհումս ախ չիմ քաշի”, “Երգաշար”, “Շատախի պար”, “Ամպեր ելան” ու էլի բազմաթիվ հայկական գոհարներ, “Ծիրանի ծառն” էլ Վարդան Բադալյանի, իսկ “Հով արեքը” Լուսինե Մարկոսյանի մենկատարմամբ էլ ավելի գեղեցկացրին երեկոն: Համերգն ավարտվեց “Քելեր ցոլերի”, “Զար զընգլի” հնչյունների  ներքո:
Հավելենք, որ այս տարի հոբելյանական է  Վաչե Հովսեփյանի  համար: Վարպետը կդառնար 90 տարեկան:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0