a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկում է Թալալյան եղբայրների անունը կրող փառատոնը

talalyan_fest

Հունիսի 7-ին կմեկնարկի Թալալյան եղբայրների անունը կրող փառատոնը, որն անցկացվում է «Արս լունգա» ՀԿ նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Թալալյան եղբայրների անվան  ամենամյա փառատոնը նպատակ ունի ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողների համար, տարածել դասական և հայ ակադեմիկ  երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայաբնակ, սփյուռքահայ և այլազգի երաժիշտների միջև,հատուկ կրթական ծրագրերի միջոցով նպաստել մանուկ և պատանի կատարողների զարգացմանը:

Այս տարվա փառատոնը հավատարիմ մնալով իր սկզբունքներին, նախատեսում  է իրականացնել մի շարք համերգներ, որոնցում կներգրավվեն հայ երիտասարդ շնորհալի կատարողներ` հնչեցնելով պրեմիերաներ և դասական շրջանի հազվագյուտ կատարվող ստեղծագործություններ գրված տարբեր կամերային կազմերիհամար։

Փառատոնը առանձնակի կարևորում է մարզերում համերգային և կրթական ծրագրերի իրականացումը, հատկապես ուշադրության կենտրոնում պահելով կամերայիներաժշտությունը և թավջութակ ու ալտ գործիքները։ Այս նպատակի իրականացման շրջանակներում նախատեսվում են համերգային ծրագրեր և վարպետությանդասեր։

Այս տարի փառատոնի համերգային ծրագրերում նախատեսվում են այցելություններ Արագածոտնի (ք․Աշտարակ), Կոտայքի (ք․Աբովյանմարզեր և Արցախ (ք․Ստեփանակերտ):

Փառատոնը կհյուրընկալի բազմաթիվ մրցույթների դափնեկիր, Ուտրեխտի երաժշտական համալսարանի պրոֆեսոր, թավջութակահարուհի Տիմոռա Ռոսլեռին(Իսրայել, Հոլլանդիա):

Կիրականացվեն համատեղ ծրագրեր Հայաստանի  Լ. Մեծագործի անվ. տաճարականների միաբանության,

« Փյունիկ» հաշմանդամների միություն ՀԿ-ի, Խաչատրյանի անվ. պետական լարային քառյակի,  “ՀարմոնիումԵԶԿ Հասարակական Կազմակերպության,Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ:

Փառատոնը կիրականացվի հունիսի 7- 29-ը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0