a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/11/2014

Թալինն ու մանուկների աշխարհը

taline_0

Յուրաքանչյուր փոքրիկ ապրում է իր հեքիաթային աշխարհում՝ լի երգերով, պարերով, սիրելի հերոսներով ու գունավոր երազանքներով:

Այսօր Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնում իրական տոն էր: Մի խումբ մանչուկներ եկել էին հանդիպելու իրենց սիրելի հերոսուհուն՝ Թալինին, ով իր ընկերների հետ միասին եկել էր հեքիաթի վերածելու փոքրիկների օրը: Ծրագիրը դեռեւս չէ սկսվել, բայց ամենուր կարելի էր նկատել մանուկների ժպտացող ու անհամբերություն արտահայտող աչիկներ, որոնք կարծես կանչեին. «Թալին, ու՞ր ես, շտապի՛ր…»:

Դահլիճի լույսերը հանգեցին ու երեւաց ինքը՝ օրվա հերոսուհին: Մանկական երգեր, պարեր, խաղեր, ինչե՜ր ասես, որ չէր անում Թալինը, որպեսզի մանուկներին ժպիտ պարգեւի, իսկ նրանց մայրիկներին ու տատիկներին մի պահ կտրի առօրյա հոգսերից ու տեղափոխի մանկություն:

«Երեւանում Թալինն ունենալու է 6 համերգ եւ միջոցառում Վահագնի թաղամասում: Այսօր առաջին համերգն է, որը կարծում եմ՝ բոլոր ներկաներին հաճույք կպատճառի: Շատ ուրախալի է, որ համերգին ներկա են նաեւ տարբեր գյուղերից ժամանած մանկապարտեզների սաներ ու երեխաներ»,-իր խոսքում նշեց միջոցառման կազմակերպիչ Անի Չիբուխչյանը:

Ողջ միջոցառման ընթացքում երեխաները պարում էին, ձայնակցում Թալինին, ինտերակտիվ շփվում նապաստակի, փիսիկի ու ծաղրածուի հետ, իսկ երբ գալիս էր պարելու ժամանակը՝ թռչկոտում էին նստարաններից ու խենթ-խենթ պարում:

«Աննկարագրելի երջանկություն է, երբ այսքան ժպտացող բալիկներ ես տեսնում: Չկա մի օր, որ թոռնիկիս հետ չլսենք Թալինի երգերը ու անգիր չսովորենք դրանք: Թալինը կարծես դարձել է մեր ընտանիքի մի մասը»,- նշեց տիկին Գայանեն՝ հավելելով, որ Թալինին հայ բեմում հաճախ կցանկանար տեսնել:

Յուրաքանչյուր հեքիաթ իր ավարտն ունի: Միջոցառման ավարտից հետո, փոքրիկները շտապում էին նկարվել Թալինի ու ընկերների հետ, ակնկալելով կրկին հանդիպել ու այցելել հեքիաթային աշխարհ:

Աղբյուրը՝ www.erit.am

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0