a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնին կներկայացվի բազմաժանր երաժշտություն

Փառատոն

Սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 6-ը Երևանում կանցկացվի Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը: Փառատոնն այս տարի նվիրված է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին: Համերգները կկայանան Արամ Խաչատրյան, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան, Հայաստանի կոմպոզիտորների միության և ՀԲԸՄ համերգասրահներում: Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Փառատոնի շրջանակներում կկայանա 10 համերգ, որոնց ընթացքում կհնչեն ինչպես ՀԿՄ անդամ, այնպես էլ հայկական կոմպոզիտորական դպրոցի վառ ներկայացուցիչների ստեղծագործությունները:  Փառատոնը կմեկնարկի Հայաստանի պետական կամերային նվագախմբի ելույթով (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝  Վահան Մարտիրոսյան)` սեպտեմբերի 16-ին, ժամը 19:00-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Նախագիծն առանձնանում է նրանով, որ փառատոնի շրջանակներում երաժշտասեր հանրությանը կներկայացվեն բազմաժանր համերգներ. կամերային երաժշտության ժանրին լրացնելու կգա հոգևոր, երգչախմբային երաժշտություն,  կներկայացվի նաև մոնո-օպերա:  Մեկ համերգային երեկո էլ կնվիրվի մանկական երաժշտությանը:

Փառատոնի շրջանակներում, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (Կասկադ համալիր) հարևանությամբ կկայանա նաև բացօթյա էստրադային համերգ՝ Հայաստանի ռադիոյի սիմֆոնիկ-էստրադային նվագախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Երզնկյան):

Փառատոնը կեզրափակվի Արամ Խաչատրյան համերգասրահում՝ տոնական սիմֆոնիկ համերգով. բեմում կլինեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Հովհաննես Չեքիջյան):

Հավելենք միայն, որ համերգների մուտքն ազատ է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0