a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Լեհահայ համայնքի կազմավորման 650-ամյակին նվիրված համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

hamerg (2)

Մայիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպել էր դասական երաժշտության համերգ՝ նվիրված Լեհահայ համայնքի կազմավորման 650-ամյակին: Այդ մասին Culture.AM-ին հաղորդում են ՀՀ սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Համերգին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության քարտուղար Աննա Սվիտալսկան, ռազմական կցորդ Կոլոնել Դարիուս Մարինովսկին, լեհահայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, հյուրեր:

Արվեստագիտության թեկնածու, կոմպոզիտորների միության անդամ Նարինե Ավետիսյանը ներկայացրեց Լեհաստանի հայ համայնքի դարավոր պատմությունը, ձեռքբերումներն ու բերած նպաստը` երկրի զարգացման, հայ-լեհական հարաբերությունների ամրապնդման գործում, ինչպես նաև մանրամասնորեն անդրադարձավ լեհահայոց մեծ ներդրմանը լեհական մշակութային կյանքում: Արվեստագետը նշեց, որ համայնքի հայապահպանության, ինքնակազմակերպման գործում մեծ է Սփյուռքի նախարարության դերակատարությունը, ի մասնավորի 2009թ. Լեհահայերի 1-ին համաժողովին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությունը բացառիկ ոգևորություն է առաջացրել համայնքում, դարձել շրջադարձային խթան` հայի տեսակը, ավանդույթներն ու մայրենի լեզուն պահպանելու գործընթացում:

Հնչեցին լեհ հանրահայտ կոմպոզիտորներ Ֆեդերիկ Շոպենի, Հենրիկ Վենյավսկու,  Գրժինա Բացեվիչի և Վիտոլդ Լյուիտոսլավսկու ստեղծագործությունները: Կատարումներով հանդես եկան Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաներ Տիգրան Պետրոսյանը, Անի Խաչունցը, Մարտին Շահբազյանը, Աշխեն Բաբալարյանը, Էմմա Լալայանը, Արմեն Պուչինյանը, Խաչիկ Անդրեասյանը, նվագացկեցին Հասմիկ Տեր-Անտոնյանը և Սուսաննա Երիցյանը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0