a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Լենա Շամամյանը հանդես կգա Թուրքիայում

Culture.AM Lena3

Հայկական ծագումով սիրիահայ երգչուհի Լենա Շամամյանը՝ Միջագետքի ամենաճանաչված կատարողներից մեկը, հանդես կգա Թուրքիայում 6 th Avea համերգաշարի շրջանակներում: Երգչուհին համադրում է ջազը և հայկական ավանդական երաժշտությունը. մայիսի 15-ին նա ելույթ կունենա Ստամբուլի կոնգրեսի կենտրոնում:
Թեպետ Շամամյանը ծնվել է Դամասկոսում, Շամամյանի հոր ընտանիքը ի ծնե Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգից է, իսկ մայրը՝ արևելյան նահանգից՝ Մարդինից: Սիրիայի քաղաքացիական պատերազմից հետոնա տեղափոխվեց Փարիզ, որտեղ թլ ապրում է մինչ օրս:
2002 թ.-ին ավարտելով Բիզնեսի ֆակուլտետը, նա ընդունվում է Հալեպի կոնսերվատորիան՝ ուսումնասիրելով արևելյան դասական երաժշտություն, ինչպես նաև իրեն փորձում է ջազի և հայկական երաժշտության ոճերում:
Իր առաջին հավաքածու գործում ՝ “Hal Asmar Ellon”, որն արտահայտում է իր ոճը արևելյան երաժշտության և ջազի համադրությամբ, Շամամյանին օգնել է Հալեպում ծնված գործիքավորող և շեփորահար Բասել Ռաջուբը:
2006 թ.-ին Շամամյանն ու Ռաջուբը դարձան առաջին Radio Monte Carlo Moyen-Orient Music Award- ի հաղթողները, որը տեղի է ունեցել Ալ Հուսեյն մշակութային կենտրոնում (Ամման, Հորդանան): 2007թ.-ին Դամասկոսում Շամամյանը թողարկեց իր նոր ալբոմը “Շամաթ” անվանումով, իսկ 2013թ.-ին՝ երրորդ ալբոմը՝ “Ղազա Էլ-Բանատ”-ը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0