a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Լիպարիտ Ավետիսյանն արժանացել է ռուսական «Ոսկե դիմակ» մրցանակի

Liparit_Avetisyan

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանն արժանացել է ռուսական ազգային թատերական մրցանակի՝ «Ոսկե դիմակի»: Այս մասին հայտնում է մրցանակաբաշխության լրատվական ծառայությունը:

Լիպարիտ Ավետիսյանը ճանաչվել է օպերային ժանրում լավագույն դերասան՝ Կ. Ս. Ստանիսլավսկու և Վ. Ի. Նեմիրովիչ Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում խաղացած Ասպետ դը Գրիեյի դերի համար ( Ժյուլ Մասնե՝ «Մանոն» օպերա):

Լիպարիտ Ավետիսյանը ծնվել է 1990թ. նոյեմբերի 30-ին,  Երևանում: Ավարտել է  Ուկրաինայի Ֆեոդոսիա քաղաքի երաժշտական դպրոցը: Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում Բ.Կուդրյավցևի դասարանում: Երկու տարի անց ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի դասարանում: Բազմաթիվ համերգներով ելույթ է ունեցել Հայաստանում և արտասահմանում` Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Բելգիա, Թայվան, Ռուսաստան, Ուկրաինա: Մասնակցել է Երևանում և Փարիզում կայացած Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայի հիման վրա բեմադրած Սերժ Ավետիքյանի նախագծում` որպես Սարոյի դերակատար: Մասնակցել է միջազգային հեղինակավոր մրցույթների:

2010թ. Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Մուզա Միռա» միջզգային մրցույթին, որտեղ արժանացել է 2-րդ մրցանակին, 2012թ. Իտալիայում` Վ.Վիոտտիյի անվան միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է դիպլոմի, 2013թ. Մոլդովայում` Մ.Բիեշուի անվան միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է 2-րդ և «Հանդիսատեսի համակրանք» մրցանակներին:

2013թ. հրավիրվել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես առաջատար մեներգիչ: Նույն թվականին մասնակցել է Մոսկվայի Մարիինյան թատրոնի համերգային սրահում կայացած Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչների գալա-համերգին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0