a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Խաչատրյանական տոնն ավարտվեց. հաղթանակի դափնիներն “ուղևորվեցին” Սերբիա

Akhic-Closing ceremony (46)

Շուրջ 1 շաբաթ երաժշտասեր հանրության համար իրական տոն էր. “Խաչատրյանական մրցույթն” այս տարի համախմբել էր 17 երկրների 25 ջութակահարների:
Երեք փուլերից բաղկացած մրցույթի եզրափակիչ ակորդը կայացավ հունիսի 14-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
-Խաչատրյանական խրախճանքն ավարտվեց, իսկ մենք էլ ապրեցինք այս տոնահանդեսից միմիայն լավ պահեր,-  իր ողջույնի խոսքում նշեց երաժշտագետ Նոնա Ոսկանյանը:
Իր հերթին Ժյուրիի նախագահ Էդուարդ Թադևոսյանը նշեց, որ այս մրցույթի նպատակըներից է  լսելի դարձնել Խաչատրյանի երաժշտությունն աշխարհում: Այս թեմային անդրադաձավ նաև  ԵՊԿ ռեկտոր Շահեն Շահինյանը , ով համակարծիք լինելով մրցույթի Ժյուրիի նախագահի հետ, նկատեց , որ ամեն տարի շուրջ 25 մասնակից արդեն իսկ ծանոթանում ու սովորում են Խաչատրյանի ստեղծագործություններից ու հետագայում այն ներառում իրենց համերգացանկում:

Մինչ հայտնի կդառնար մրցանակակիրների անունները, տրվեցին հատուկ մրցանակներ.

*Բախի ստեղծագործությունները լավագույնս կատարելու համար – Անի Փարսադանյան – Հայաստան
*Պագանինիի ստեղծագործությունները լավագույնս կատարելու համար – Իվա Միլետիչ -Սերբիա
*Արամ Խաչատրյանի “Երգ պոեմ” ստեղծագործությունը լավագույնս կատարելու համար – Անդրեա Օբիսո – Իտալիա
*Արամ Խաչատրյանի “Պար”  ստեղծագործությունը լավագույնս կատարելու համար – Անի Փարսադանյան – Հայաստան
*Առաջին փուլում լավագույնս ներկայանալու համար –  Ելենա Տարոսյան – Ռուսաստան
*Դասական սոնատի լավագույն կատարման համար – Պիեռ Պրապիեր  -Ֆրանսիա
*Մրցույթի հայտնություն -Արեգ Նավասարդյան -Հայաստան
*”Վերադարձ արմատներին” հատուկ մրցանակ – Դավիթ Արդուխանյան  – Ռուսաստան
*Հանդիսատեսի համակրանք – Մարիամ Վարդանյան – Հայաստան

*Լավագույն կոնցերտմայստեր  – Կարմեն Հովհաննիսյան
*Հատուկ մրցանակ -Ռուբեն Ասատրյան /դիրիժոր/
*Հատուկ մրցանակ – ՀՊԵՆ

Մրցույթի Ժյուրիի որոշմամբ, եզրափակիչ անցած բոլոր 5 մասնակիցներն էլ արժանացան պատվավոր հորիզոնականների
*3-րդ մրցանակ ՄԱՐԻԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ (Հայաստան) և ՊԻԵՌ ՊՐԱՊԻԵՐ  (Ֆրանսիա)
*2-րդ մրցանակ ԴԱՎԻԹ ԱՐԴՈՒԽԱՆՅԱՆ (Ռուսաստան) և ԱՆԴՐԵԱ ՕԲԻՍՈ (Իտալիա)
*1-ին մրցանակ ԻՎԱ  ՄԻԼԵՏԻՉ  (Սերբիա)

Սերբ ջութակահարուհին  “տեղավորեց մրցանակային ավարն” իր մոտ (բացի նախապես նշված մրցանակներից, նրան 1 տարվա ժամկետով  տրվեց 1825 թվականին պատրաստված ջութակ), իսկ հանդիսատեսն էլ հարմար “տեղավորվեց” իր տեղերում: Բեմում սկսեց հնչել Խաչատրյանի հանճարեղ գործն ու հանդիսատեսի “կարծիքը կիսվեց” երկու մասի: Հանուն արդարության պետք է նշել, որ Միլետիչի կատարումը չփայլեց՝ ենթադրաբար ավելորդ շտապողականության և վարպետության պակասի պատճառով: Խաչատրյանական մրցույթն ունեցել է վիրտուոզ կատարողների, ավելին, եղել են հաղթողներ, ովքեր երեք անգամ “բիսսի”  արժանանալուց հետո (ու ոչ հայ) “ստիպված” են եղել  նորից ու նորից գալ բեմ ու “արժանանալ”  հանդիսատեսի հիացմունքից առաջացած չդադարող ծափողջույնների: Ասել է, թե մրցույթն այս տարի ունեցավ հաղթող, բայց՝ չունեցավ վիտուոզ-բացահայտում, որի “պատճառով” սակայն ամենևին էլ չի արժեզրկվում համահայկական նշանակության ու բարձր պրոֆեսիոնալիզմով կազմակերպված այս գեղեցիկ միջոցառումը, որի ինֆորմացոին աջակիցներից մեկն էլ Culture.AM կայքն էր, միակ կայքը, որը մրցույթի առաջին օրվանից մինչև  վերջ լուսաբանեց միջոցառումն  ամենօրյա ֆոտոշարքերի, հարցազրույցների և հոդվածների տեսքով:

Ֆոտոշարքը՝ Մարիամ Ղազանչյանի (Culture.AM)

  • Akhic-Closing ceremony (48)
  • Akhic-Closing ceremony (45)
  • Akhic-Closing ceremony (47)
  • Akhic-Closing ceremony (46)
  • Akhic-Closing ceremony (44)
  • Akhic-Closing ceremony (43)
  • Akhic-Closing ceremony (42)
  • Akhic-Closing ceremony (41)
  • Akhic-Closing ceremony (33)
  • Akhic-Closing ceremony (27)
  • Akhic-Closing ceremony (26)
  • Akhic-Closing ceremony (34)
  • Akhic-Closing ceremony (25)
  • Akhic-Closing ceremony (35)
  • Akhic-Closing ceremony (36)
  • Akhic-Closing ceremony (28)
  • Akhic-Closing ceremony (29)
  • Akhic-Closing ceremony (37)
  • Akhic-Closing ceremony (38)
  • Akhic-Closing ceremony (39)
  • Akhic-Closing ceremony (40)
  • Akhic-Closing ceremony (32)
  • Akhic-Closing ceremony (30)
  • Akhic-Closing ceremony (24)
  • Akhic-Closing ceremony (22)
  • Akhic-Closing ceremony (21)
  • Akhic-Closing ceremony (19)
  • Akhic-Closing ceremony (20)
  • Akhic-Closing ceremony (18)
  • Akhic-Closing ceremony (17)
  • Akhic-Closing ceremony (9)
  • Akhic-Closing ceremony (1)
  • Akhic-Closing ceremony (2)
  • Akhic-Closing ceremony (10)
  • Akhic-Closing ceremony (11)
  • Akhic-Closing ceremony (3)
  • Akhic-Closing ceremony (12)
  • Akhic-Closing ceremony (4)
  • Akhic-Closing ceremony (13)
  • Akhic-Closing ceremony (15)
  • Akhic-Closing ceremony (14)
  • Akhic-Closing ceremony (6)
  • Akhic-Closing ceremony (5)
  • Akhic-Closing ceremony (7)
  • Akhic-Closing ceremony (8)
  • Akhic-Closing ceremony
  • Akhic-Closing ceremony (16)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0