a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում կմրցեն բարձրակարգ երաժիշտներ

1510877_863093157047595_4140268360467409357_n

Հունիսի 6-ին մեկնարկելիք Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթն առանձնանում է մասնակիցների լայն աշխարհագրությամբ և բարձր պրոֆեսիոնալ մակարդակով։ Հայաստանյան մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած և առաջին փուլ անցած երիտասարդ ջութակահարներն ունեն փայլուն երաժշտական կենսագրություն, նրանցից շատերն արդեն իսկ մի շարք միջազգային մրցույթների հաղթողներ են։ Եվ պատահական չէ, որ այդ երաժիշտներն իրենց կենսագրությունում և մասնագիտական կարիերայում ցանկանում են ունենալ նաև մասնակցություն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին։ Սա խոսում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի՝ աշխարհում ունեցած մեծ հեղինակության և բարձր վարկանիշի մասին։

Առանձնացնենք 11-րդ մրցույթի 1-ին փուլի միայն մի քանի մասնակիցներին։

Դրուխ Էլինա (Ռուսաստան). Էլինան Սվիրիդովի անվան միջազգային մրցույթի հաղթող է (Սանկտ Պետերբուրգ, 2007թ.)։ 1-ին մրցանակ է շահել Վայմանի անվան միջազգային մրցույթում (Սանկտ Պետերբուրգ, 2009թ.)։ Նա նաև Ռախմանինովի անվան 5-րդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիր է։ Եվ սա Էլինա Դրուխի հաղթանակների մի մասն է միայն։

Կամիշիկիրյո Այկո (Ճապոնիա). Լեոպոլդ Բելլանի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակ (Փարիզ, 2014թ.), 2-րդ մրցանակներ՝ Մարկո Ֆլորինդոյի անվան (Իտալիա, 2013թ.), 2014թ. Ռումինիայում, 2008թ. Ճապոնիայում անցկացված միջազգային մրցույթներում։

Դավիթ Արդուխանյան (Ռուսաստան). Դավիթը 2012թ. Աստանայում կայացած ջութակահարների 4-րդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիրն է։ 1-

ին մրցանակ է շահել նաև Բեթհովենի անվան միջազգային մրցույթում (Վիեննա, 2012)։ Նա վարպետության դասեր է անցել այնպիսի հեղինակավոր երաժիշտների մոտ, ինչպիսիք են Մաքսիմ Վենգերովը, Զախար Բրոնը, Ալեքսանդր Վիննիցկին, Բորիս Կուշնիրը և այլք։

Կարմենովա Մերուերտ (Ղազախստան). Կարմենովա Մերուերտը նույնպես մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է՝ Ղազախստանում անցկացված ջութակահարների 2-րդ, Վոլգոգրադում կայացած Simphony, Բեթհովենի անվան ջութակահարների (Ավստրիա), Տոլյատիում անցկացված միջագզային մրցույթներում նա արժանացել է 1-ին մրցանակի։ Մոսկվայում տեղի ունեցած David Oistrakh ջութակի միջազգային մրցույթում ստացել 2-րդ մրցանակ։

Միլետիչ Իվա (Սերբիա). 29 մրցույթներում զբաղեցրել է մրցանակային տեղեր։ Առանձնացնենք դրանցից մի քանիսը՝ Բեթհովենի անվան (Չեխիա, 2006թ.), «Երիտասարդ վիրտուոզներ» (Բուլղարիա, 2004թ.), Քանեթիի անվան (Թուրքիա, 2007թ.) միջազգային մրցույթների 1-ին մրցանակ, 2-րդ մրցանակներ՝ Մենդելսոնի անվան (Բեռլին, 2013թ.), Պ. Վլադիգերովի անվան (Բուլղարիա, 2007թ.) միջազգային մրցույթներում և այլն։

Տարոսյան Ելենա (Ռուսաստան). Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է՝ «XXI դարի մշակույթ և կրթություն», «Հյուսիսի ջութակ», բացի այդ, հաղթել է Ռոդոս կղզում (Հունաստան, գրան պրի), Գերմանիայում անցկացված միջազգային մրցույթներում, Ռուսաստանի 10-րդ Դելփյան խաղերի հաղթող է։ Լեհաստանում անցկացված Մ. Լավրինովիչի անվան, Մոսկվայում կայացած Դ. Օյստրախի անվան միջազգային մրցույթներում զբաղեցրել է 2-րդ տեղը և այլն։ 2014-ին Աստանայում կայացած ջութակահարների միջագզային մրցույթում ստացել է գրան պրի։

Լեոն Նիքոլ (Վենեսուելա). բազմաթիվ մրցույթների մասնակցություն ունենալուց բացի, Վենեսուելայի ներկայացուցիչ Լեոն Նիքոլը վարում է շատ ակտիվ համերգային գործունեություն։ Որպես մենակատար ելույթ է ունեցել Westchester Philharmonic, Ambler Symphony, Venezuelan Philharmonic նվագախմբերի հետ։ Որպես Իցհակ Պերելմանի կամերային նվագախմբի երաժիշտ՝ ելույթ է ունեցել Քարնեգի Հոլլում: Ավարտել է Ջուլիարդ դպրոցը, Mercantil Scholarship, Dorothy Delay Scholarship, Jerome L. Greene Fellowship կրթաթոշակառու է: Ունի մի շարք ձայնագրություններ:

Այնպես որ՝ հունիսի 6-14-ն Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթում սպասվում է թեժ մրցակցություն, իսկ ժյուրիին՝ հետաքրքիր աշխատանք։

Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան 11-րդ մրցույթի ինֆորմացիոն աջակիցներից է նաև Culture.AM-ը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0