a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Խաչատրյանի երաժշտությունը ազգային է, հզոր ու լարում առաջացնող». Թոնգ Վեիդոնգ

DSC03173

Երևանում այս օրերին ընթանում է Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը:

«Առաջին անգամ եմ Հայաստանում, շատ սիրեցի ձեր երկիրը»,-Culture.AM-ի հետ զրույցում ասաց Թոնգ Վեիդոնգը, ով Հայաստան է ժամանել Չինաստանից, «Խաչատրյանական մրցույթի» հանձնախմբի անդամ է:

Թոնգ Վեիդոնգը նշեց, որ Չինաստանում Արամ Խաչատրյանը շատ հայտնի է. «Իմ ջութակի ուսուցիչը երիտասարդ տարիներին սովորել է Մոսկվայում, այնտեղ Խաչատրյանի ստեղծագործությունները շատ են կատարվում: Վերադառնալով Չինաստան` նա իր  հերթին պրոպագանդում էր  խաչատրյանական երաժշտությունը: Մեզ մոտ գրեթե բոլոր ուսանողները կատարում են հանճարեղ Ջութակի կոնցերտը»:

Իսկ ահա մրցույթի ծրագրում ընդգրկված Խաչատրյանի մյուս երկու գործերն այնքան էլ տարածված չեն, չինացի երաժիշտն ինքն էլ մրցույթի շրջանակում է առաջին անգամ լսել  անվանի կոմպոզիտորի «Պարը»` ջութակի և դաշնամուր համար:

Թոնգ Վեիդոնգի բնորոշմամբ`Խաչատրյանի երաժշտությունը ազգային է, հզոր ու լարում առաջացնող, իհարկե, լավ իմաստով: Նրա խոսքով`մրցույթի մասնակիցները բոլորն էլ լավն են ու տաղանդավոր: Խոսելով  այն մասին, թե ըստ նրա երաժշտական որ ուղղությունն է մեր օրերում ավելի տարածված՝  Թոնգ Վեիդոնգը պատասխանեց կոնկրետ Չինաստանի օրինակով, նշելով, որ դասական երաժշտությունն առանձնահատուկ տեղ ունի իր երկրում. «Երևի գիտեք մեր հայտնի Լանգ Լանգին: Մեզ մոտ շատ տարածված է դասական երաժշտությունը, ջազը: Չինաստանը այդ առումով  լավագույնն է (ծիծաղում է-Ա.Ս.)»:

Թոնգ Վեիդոնգը պրոֆեսոր է, Պեկինի կենտրոնական երաժշտական կոմսերվատորիայի ուսուցիչ, Կենտրոնական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի դեկանի տեղակալ, Չինաստանի երաժիշտների ասոցիացիայի ջութակահարների միության փոխնախագահ և գլխավոր քարտուղար:

Հավելենք, որ Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի Ժյուրիի կազմում են նաև անվանի երաժիշտներ՝ Իգոր Պետրոշևսկին (Մեծ Բրիտանիա), Սերգեյ Կրավչենկոն (Ռուսաստան), Ինո Մերկովիչը (Խորվաթիա), Վլադիմիր Լանցմանը (Կանադա), Պաոլո Պետրոչելին (Իտալիա)։ Ժյուրիի նախագահն է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը։

 

Արմինե Սարգսյան
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0