a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կայացավ երաժշտագիտական միջազգային գիտաժողով

Culture.AM Composers-Union-of-Armenia

Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը ապրիլի 28-ին կազմակերպել էր  Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված  երաժշտագիտական միջազգային գիտաժողով, որտեղ ելույթներով հանդես եկան անվանի երաժշտագետներ Մարգարիտա Ռուխկյանը, Սվետլանա Սարգսյանը, Աննա Արևշատյանը, Ժաննա Զուրաբյանը, Ծովինար Մովսիսյանը, Նելլի Ավետիսյանը, , Գրիգոր Փիտեճյանը (ԱՄՆ) , Նազենիկ Սարգսյանը, Լիլիթ Եթրեմյանը, Գոհար Շագոյանը: Հայ կոմպոզիտորական դպրոցի փայլուն ներկայացուցիչները   միշտ էլ լսելի են դարձրել հայի արդար պահանջը երաժշտության միջոցով, ստեղծել գործեր, որոնք հիշել ու դատապարտել են 20-րդ դարի հրեշավոր հանցագործությունը:  Այս գիտաժողովը, որը կայացավ Կոմպոզիտորների Միության դահլիճում,  նպատակ ուներ ներկայացնելու հենց այդ բոլոր ստեղծագործությունները, որոնք գրվել են 100 տարիների ընթացքում: Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին նաև արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններից՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնին: Գիտաժողովը մեկնարկեց Միության նախագահի ողջույնի խոսքով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0