a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կայացել է հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի հայաստանյան առաջին համերգը

middle_c3d5960368e9b1b64512f2d96239027d

Աշտարակի քաղաքային մշակույթի տանը կայացել է հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի հայաստանյան առաջին համերգը: Միջոցառման շրջանակներում հնչել են Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ստեփան Շաքարյանի, Արամ Սաթյանի, Հեկտոր Բեռլիոզի, Գաբրիել Ֆորեի, Կամիլ Սեն-Սանսի, Մորիս Ռավելի ստեղծագործությունները:

Նվագախումբը հանդես է եկել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ: Մենակատարներն են եղել` հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ Լյուդովիկ Մարիոթը (թավջութակ, Ֆրանսիա), Լևոն Չատիկյանը (դուդուկ, Ֆրանսիա), Անի Աղաջանյանը (վոկալ, Հայաստան), Անդրանիկ Աղաջանյանը (թավջութակ, Հայաստան), Դիանա Ադամյանը (ջութակ, Հայաստան):

Նվագախումբը համերգներով հանդես կգա նաև այսօր, Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում և  ապրիլի 22-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Նախագծի շրջանակում ապրիլի 20-ին և 21-ին հայ պատանի երաժիշտ-կատարողների համար Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում կկազմակերպվեն վարպետության դասեր, որոնք կվարեն Տարոն Կարապետյանը և Լևոն Չատիկյանը:

Հիշեցնենք, որ նվագախմբի բեմելը կայացել է 2015 թվականին, Ֆրանսիայում: Նվագախումբը համերգներով հանդես է եկել Ֆրանսիայի Ռոման, Լիոն, Վալանս, Սենտ Էտյեն քաղաքներում: Համերգային ծրագիրն ամբողջությամբ կազմված է եղել հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից` Կոմիտաս, Ա. Խաչատրյան, Է. Միրզոյան, Ա. Հարությունյան, Ռ. Ալթունյան, Վ. Շարաֆյան, Ա. Սաթյան:

Նշենք նաև,որ համերգներն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0