a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
30/05/2015

Կանադաբնակ կոմպոզիտոր Աշոտ Արիյանը՝ իր ստեղծագործությունների մասին

Ashot_Ariyan

Կանադաբնակ կոմպոզիտոր Աշոտ Արիյանի «Sounds of Stonehenge» սիմֆոնիկ կտավը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան) մատուցմամբ, 2012թ. մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնագետների շրջանում:

Հեղինակը մինչ այժմ ընդամենը մեկ անգամ է հայ ունկնդրին ներկայացել: Այս օրերին արվեստագետը դարձյալ հայրենիքում է: Magaghat.am-ի փոխանցմամբ կոմպոզիտորն ասել է, որ իր մի քանի ստեղծագործություններ տեղ են գտել Ռուդոլֆ Խառատյանի խորեոգրաֆիայով «Զույգ արեգակները» ներկայացման մեջ, որի պրեմիերան կայացել է մայիսի 27-ին՝ Ազգային օպերային թատրոնում: «Ինձ համար պատիվ է, որ երաժշտությունս տեղ է գտել Մաշտոցի, Նարեկացու, Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի, Բաբաջանյանի ու Տերտերյանի ստեղծագործությունների կողքին»,- նշել է նա, հետո էլ ավելացրել, թե Խառատյանի հետ հանդիպումը կայացել է Կանադայում, դեռեւս 5 տարի առաջ: Նա նաև ասել է, որ բալետմայստերը լսելով իր «Sounds of Stonehenge» սիմֆոնիկ կտավը, դաշնամուրի կոնցերտը, «Տոկատը», «PLANETE X» սեպտետի համար գրված երկը, թավջութակի՝ «Նվիրում» պիեսը, թույլտվություն է խնդրել օգտագործել այն «Զույգ արեգակներ» բալետում: Աշոտ Արիյանը հայտնել է, որ թվարկած ստեղծագործությունները ձայնագրել է Կանադայի «ARKEA» ճանաչված կամերային նվագախումբը, մեքսիկաբնակ թավջութակահար Սերգեյ Կոսեմյանը, Մոնրեալի սիմֆոնիկ նվագախումբը եւ ինքը՝ իբրեւ դաշնակահար (Աշոտ Արիյանը որպես դաշնակահար դասեր է առել Երեւանում, Ելենա Աբաջյանի, Ռուբեն Սարյանի մոտ):

Ավելին՝  Magaghat.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0