a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կանադահայ օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանն արժանացել է կանադական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման

Izabel Bayrakdaryan

Հանրահռչակ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը՝ Կանադահայ օպերային երգչուհին, արժանացել է Կանադայի Wilfrid Laurier համալսարանի բանասիրական գիտությունների պատվավոր դոկտորի կոչման: Իր ֆեյսբուքյան էջում երգչուհին թողել է մի գրառում, որտեղ շնորհակալություն է հայտնել բոլորին նման պատվի արժանանալու և իրեն այդքան ջերմորեն իրենց “համալսարանական” ընտանիքում ընդունելու համար։

11312712_889894071072043_1126961446758687643_o

Երգչուհին խորհուրդ է տվել յուրաքանչյուրին հետևել միայն ներքին ձայնի թելադրանքին, քանզի այն ավելի բարի է և իմաստուն, քան սառը դատողությունն ու տրամաբանությունը։

Իզաբել Բայրաքդարյանը ծնվել է 1974 թ․-ին Լիբանանի Զահլե քաղաքում։
Լիբանանում ծնված, իսկ ավելի ուշ Կանադայում հաստատված Իզաբել Բայրաքդարյանը բավականին մեծ ճանաչում ունի արևմտյան աշխարհում՝ որպես դասական երկացանկի հմուտ կատարող։ Ելույթ է ունեցել աշխարհի մի շարք հեղինակավոր բեմերում: 2004 թվականին Բայրաքդարյանի երկրորդ` «Azuleo» ձայնասկավառակը նրան բերեց  «Ջունո» մրցանակ: Առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի «Մատանիների տիրակալը» ֆիլմի երգի համար:

2002 թ. ձայնագրվել է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի համար՝ կատարելով Կոմիտասի ստեղծագործություններից։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0