a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել ԱՄՆ «Կանթեղ» երգչախմբի մամուլի ասուլիսը

Spyurqi_Naxararutyun

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել ԱՄՆ «Կանթեղ» մեծահասակների աշուղական երգչախմբի մամուլի ասուլիսը, որի բանախոսներն էին Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և «Կանթեղ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Գևորգ Չաքմանյանը: Այդ մասին հաղորդում է ՀՀ  սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը շնորհակալություն է  հայտնել երգչախմբի անդամներին, որ այս տագնապալի ու անհանգիստ օրերին նրանք հաղթահարել են հսկայական տարածությունը՝ մեր ժողովրդի, զինվորի կողքին լինելու, նրան ոգևորելու և զորակցելու համար: «Աշուղական երգերի նոր մեկնաբանությամբ հայտնի «Կանթեղ» մեծահասակների աշուղական երգչախումբը իր երգի ուժով կփորձի նոր լիցքեր հաղորդել մեզ», – շեշտեց նա:

Երգչախմբի ղեկավար Գևորգ Չաքմանյանը նշել է. «Շնորհակալությյուն ջերմ ընդունելության համար: Առաջին անգամը չէ, որ Սփյուռքի նախարարությունը աջակցում է մեր ձեռնարկներին: Այս անգամ Հայրենիք ենք եկել հատուկ առաքելությամբ՝ ոգևորել ու զորակցել հայ զինվորին:

Այսօր հատկապես սահմանամերձ շրջաններում օդի ու ջրի պես զգում են մեր աջակցության կարիքը: Մայիսի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Կանթեղ» մեծահասակների աշուղական երգչախմբի համերգը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին և հայ զինվորին: Նվագակցելու է Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժող գործիքների անսամբլը: Կկատարենք գուսան Շերամի, գուսան Հավասու, Սայաթ Նովայի ստեղծագործությունները:

Հետո կմեկնենք Տավուշի մարզ, համերգներով հանդես կգանք Մովսես, Պառավաքար, Բաղանիս, Այգեպար, Չինարի գյուղերում»:

Նշենք, որ համույթը արդեն երրորդ անգամ է բարեգործական համերգներով հանդես գալիս Երևանում և Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում:

Լրագրողի այն հարցին, թե ինչպես է կազմավորվել համույթը՝ պարոն Չաքմանյանը պատասխանել է այսպես. «2010թ. երբ մեկնեցի ԱՄՆ, իմ առաջին իսկ համերգի ժամանակ նկատեցի, որ դահլիճում նստած շատ տարեց մարդիկ սիրով ձայնակցում են: Այդպես ծնվեց մեծահասակների երգչախումբ ստեղծելու գաղափարը: Հայտարարությանը արձագանքեցին շատերը: Այսօր երգչախմբում ընդգրկված են 47-ից 98 տարեկան երգիչներ: Ամենատարեց երգչի՝ Հովհաննես պապիկի 100 ամյակը Հայաստանում կնշենք»:

«Կանթեղ» մեծահասակների աշուղական երգչախմբի անդամներին ընդունել է նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով հյուրերին՝ նա մասնավորապես նշել է. «Ուրախ եմ, որ հերթական անգամ Հայրենիք եք եկել ձեր երգով ու ջերմությամբ մեր զինվորին ոգևորելու, լիցքավորելու համար: Հայաստանը միակ երկիրն է, որտեղից դժվարին պահին ոչ թե հեռանում են, այլ վերադառնում են ու ավելի միասնական դառնում: Շնորհակալ ենք, որ եկել եք, բարի գալուստ»:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0