a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կներկայացվի Լորիս Ճգնավորյանի “Ռուստամ և Զոհրաբ” օպերան

Loris-Tjeknavorian-Austrian-medal

Լորիս Հայկազի Ճգնավորյանը (ծ. 1937)՝ ժամականակից իրանահայ դիրիժոր և կոմպոզիտորը, ծնվել է Իրանում 1937 թ։ 1961 թ ավարտել է Թեհրանի կոնսերվատորիան, այնուհետև ուսումը շարունակել Վիեննայում։
Նա գրել է 5 օպերա, Ռեքվիեմ և բազմաթիվ երաժշտական ստեղծագործություներ։ 1988 թվականի Մեծ երկրաշարժից հետո ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան:  Երկրաշարժից ավերված քաղաքի համար դրամահավաք կազմակերպելու և քաղաքում մշակութային Ակադեմիա ստեղծելու համար 1991 թվականին նա ոտքով քայլել է մինչև Գյումրի: Այդ օրերին նկարահանվեց մի կինոնկար՝ «Ուխտագնացություն դեպի Գյումրի», որի սցենարի հեղինակը Հրաչուհի Տատուրյանն էր։ Ճգնավորյանը մեծ ներդրում ունի նաև Հայաստանի անկախության ճանաչման գործում, նա այդ օրերին կազմակերպեց ﬔծ համերգ՝ “Այո Անկախությանը` ի նպաստ ժողովրդի կողմից անկախության ճանաչմանը”։ Հատկանշական է, որ Լորիս Ճգնավորյանը վերջերս, իր ունեցած ﬔծ վաստակի համար, պարգևատրվել է Ավստրիայի Նախագահի սահմանած Ոսկե մեդալով։
Ճգնավորյանն իրականացրել է մի շարք ձայնագրություններ, որոնք արժանացել են քննադատների դրական արձագանքին, ղեկավարել է աշխարհի մի շարք առաջատար նվագախմբեր, ինչպիսիք են Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Վիեննայի պետական օպերայի նվագախումբը և այլն: Հեղինակ է ավելի քան վաթսուն ստեղծագործությունների, ներառյալ հինգ սիմֆոնիաներ, երկու օպերաներ, մեկ բալետ և կամերային բազմազան գործեր:
ՀՊՖՆ-ը ղեկավարելու շրջանում նա նվագախմբի հետ ակտիվորեն շրջագայել է արտասահմանում և կազմակերպել բազմաթիվ երաժշտական փառատոններ և համերգներ:  Նրա ղեկավարման ժամանակաշրջանը նաև նշվում է որպես հայ ժամանակակից երաժշտության առաջխաղացման շրջան: Նրա ղեկավարությամբ նվագախումբն ընդլայնեց իր ձայնագրությունների ցանկը, որոնք ներկայացրեցին ASV, Hyper Arts Products և ORF ձայնագրության ընկերությունների արտադրությամբ:
Ինչպես տեղեկացնում է Ալիք օրաթերթը, այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 19:00-ին, Թեհրանի (Իրանի Իսլամական Հանրապետություն) “Նիավարան” մշակույթի տանը կներկայացվի մաեստրո Լորիս Ճգնավորյանի “Ռուստամ և Զոհրաբ” օպերան:

Նշենք, որ մուտքն ազատ է բոլորի համար:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0