a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
04/12/2014

Կոմիտաս-145 և Արամ Սաթունց-100. հոբելյանական համերգ Բոստոնում

Untitled

Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, դեկտեմբերի 14-ին Բոստոնի Սուրբ Երրորդություն Հայկական Առաքելական Եկեղեցում կկայանա մեծ համերգ: Հանրաճանաչ “Երևան” երգչախումբը և նվագախումբը հանդես կգան կոմպոզիտոր, Կոմպոզիտորների Միության Արտասահմանյան հանձնախմբի համանախագահ  Կոնստանտին Պետրոսյանի ղեկավարուրյամբ: Այս  համերգը նվիրված է Կոմիտասի ծննդյան 145-ամյակին, և Արամ Սաթունցի 100 -ամյակին:
Երեկոյին կմասնակցեն երգչուհիներ  Նարինե Օջախյանը, Քեյթ Նորիգյանը/սոպրանո/ և դուդուկահար  Դավիթ Գևորգյանը: Կհնչեն նաև հայկական շարականներ և Սուրբ Ծննդյան նվիրված ստեղծագործություններ, ինչպես նաև հայ կոմպոզիտորների այլ ստեղծագործություններ:

“Երևան” երգչախումբ – նվագախումբն իր 50  տարվա գործնեության մեջ միշտ կարևորել է հայ կոմպոզիտորների  ստեղծագործությունների կատարումը: Սուրբ Ծննդյան նվիրված ամենամյա համերգները, որին ներկա են գտնվում բազմաթիվ երաժշտասերներ, միշտ ունենում է բացառիկ հաջողություն և դառնում է կարևոր մշակութային իրադաձություն Բոստոնի և ԱՄՆ Արևելյան շրջանի մշակույթային կյանքում:

Աղբյուրը՝ Composers.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0