a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ժամանակակից կոմպոզիտորները Գյումրիում». Կոմպոզիտորների միության նոր նախագիծը՝ մայիսի 8-ին

H1 (1)

Հայաստանի կոմպոզիտորների միությունը  Շիրակի  մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ, Հայաստանի «հյուսիսային մայրաքաղաքում» առաջին անգամ կանցկացնի  «Ժամանակակից կոմպոզիտորները Գյումրիում» խորագիրը կրող համերգ:

Երեկոյի ընթացքում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն Գյումրու բոլոր երաժշտական դպրոցների սաների կատարմամբ: Ի դեպ, հեղինակները նույնպես ներկա կգտնվեն համերգին:

«Ժամանակակից կոմպոզիտորները Գյումրիում»  նախագծի շրջանակներում կկատարվեն Արամ Սաթյանի, Գեղունի Չթչյանի, Գագիկ Հովունցի, Մարտին Վարդազարյանի,Ստեփան Շաքարյանի, Արեգ Լուսինյանի, Ստեփան Բաբաթորոսյանի, Սվետլանա Ալեքսանյանի, Ջեննի Ասատրյանի, Նարինե Զարիֆյանի, Արմենուհի Կարապետյանի, Անահիտ Կոստանյանի, Աննա Գարսոյանի, Բելա Հովհաննիսյանի ստեղծագործությունները: Ի դեպ, վերջինս  համերգի նախաձեռնության հեղինակն է:

Հավելենք միայն, որ համերգը տեղի կունենա  մայիսի 8-ին`  Հայորդաց տան դահլիճում:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0