a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանը` «Երիտասարդ կլասիկա» մրցույթի դիպլոմակիր

mrcuyt

Կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանը Ռուսաստանի Դաշնությունում կայացած «Երիտասարդ կլասիկա» միջագային մրցույթում դարձել է դիպլոմակիր: Թվով 4-րդ անգամ անցկացվող այս ստուգատեսին մասնակցել է 87 կոմպոզիտոր՝ ներկայացնելով շուրջ 140 ստեղծագործություն: Սոֆյա Միքայելյանի ստեղծագործությունն ընդգրկված է եղել  «Ստեղծագործություն երկսեռ երգչախմբի համար» անվանակարգում, որտեղ առաջին հորիզոնականը նվաճել է Լեբեդևա Լենան: Ի դեպ, մրցույթի բոլոր հաղթող, դիպլոմակիր ստեղծագործությունները տպագրվել են նոր ժողովածուում:

-Ցանկացած ստեղծագործություն, որը կատարվում է և տպագրվում է, դա արդեն նշանակում է, որ այն ապրում է: Ուրախ եմ, որ իմ այս ստեղծագործությունը գնահատվեց Ժյուրիի կողմից և արժանացավ  ուշադրության:

Հավելենք միայն, որ երգչախմբային այս ստեղծագործության բառերի հեղինակը Լ. Մեյն է. ստեղծագործությունը կոչվում է  «Tо были времена чудес»:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0