a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կոնստանտին Օրբելյանը խոսել է Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնի համար կայանալիք մրցույթին մասնակցելու մասին

orbelyan

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպրերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանը դեռ վերջնական չի որոշել, կմասնակցի արդյոք թատրոնի տնօրենի պաշտոնի համար կայանալի մրցույթին, թե՞ ոչ:

-Երևի` այո: Դեռ չեմ որոշել, բայց, ամենայն հավանականությամբ, այո,-Culture.AM-ի հետ զրույցում ասաց դիրիժորը՝ հավելելով, որ պետք է լավ մտածի:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ փետրվարի 3-ի հրամանով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Մեկ այլ հրամանով Անդրանիկ Արզումանյանը նշանակվել էր մշակույթի նախարարի խորհրդական։

Այնուամենային, Օրբելյանը շատ ծրագրեր ունի՝ կապված Օպերայի և բալետի թատրոնի հետ:

-Հիմա պատրաստում ենք Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը»: Ավելի ուշ կներկայացնենք «Մեծ Չայկովսկի» ծրագիրը: Ապրիլի 4-ին և 6-ին կներկայացնենք Վերդիի «Ռեքվիեմը»: Հետաքրքիր նախագծեր և անակնկալներ դեռ շատ կլինեն:

«Ռեքվիեմը» կուղեկցվի եռաչափ պրոյեկցիաներով՝ Սիքստինյան կապելլայի պատկերներով, որի ռեժիսորը իտալացի է:

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0