a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ծրագրում ենք Համահայկական նվագախմբի հետագա համերգները հայաշատ տարբեր գաղօջախներում. Արմեն Ամիրյան

Համահայկական_նվագախումբ_ասուլիս

Ապրիլի 24-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Համահայկական նվագախմբի» առաջին հանդիպումը, որին մասնակցում են աշխարհի 20 երկրից շուրջ 90 ազգությամբ հայ երաժիշտներ:

Ապրիլի 24-ի համերգում ընդգրկված են Արամ Խաչատրյանի, Բարսեղ Կանաչյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ավետ Տերտերյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Կոմիտաս-Շարաֆյանի, Սերժ Թանկյան ստեղծագործություններից: Բացի դրանից, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը  հատուկ այս նախագծի համար հեղինակել է «Պոեմ հաղթանակի» ստեղծագործությունը:

-Նվագախումբը մշտապես տևական աշխատանք է ուզում: Մենք երկու-երեք օրվա փորձերի արդյունքում բավականին լուրջ ձեռքբերումներ ունենք,-մամուլի ասուլիսի շամանակ ասաց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Նվագախմբի մեկ այլ դիրիժոր Կարեն Դուրգարյանը կարծում է, որ չափազանց կարևոր է, ոչ նվագախումբը հավաքվեց Հայաստանում:

-Դրսից եկած մեր բոլոր գործընկերները շատ ոգևորված են: Ոմանք առաջին անգամ են Հայաստանում: Նրանք ասում են, որ իրենց բախտ է վիճակվել գալ հայրենիք և միաժամանակ վայելել հայ գործընկերների հետ աշխատելու հաճույքը: Ես վստահ եմ՝ եթե այս նվագախումբը տարվա մեջ մի քանի անգամ համախմբվի, մենք կունենանք աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը, որը կծառայի «հայ» գաղափարին՝ ասելով, որ հայն ապրում է արվեստով, նա արվեստի մարդ է և դարեր շարունակ գոյատևել է շնորհիվ այն բանի, որ ունի հզոր մշակույթ:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ուրախությամբ նշեց, որ առաջին իսկ փորձի ժամանակ նա լսել է փառահեղ մի նվագախմբի հնչողություն, այնպիսի մի հնչողություն, ինչպիսին երկար տարիներ չէի լսել և ոչ մի տեղ:

-Մենք ծրագրում ենք նվագախմբի հետագա համերգները հայաշատ տարբեր գաղօջախներում: Ես համոզված եմ, որ երաժիշտներն այստեղից կհեռանան իրենց վերականգնված ու վերագտնված գենով, այն գենով, որը մշտարթուն է պահելու արտասահմանում ապրող ցանկացած հայի:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0