a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Համահայկական նվագախմբի մեկնարկային համերգը կայացավ ապրիլի 24-ին

hamahaykakan_nvagaxumb
Հովհաննես Չեքիջյան, Էդուարդ Թոփչյան, Կարեն Դուրգարյան, Սերգեյ Սմբատյան, Կոնստանտին Օրբելյան․դիրիժորներ, ովքեր ապրիլի 24-ին կայացած մեկնարկային համերգի շրջանակներում ղեկավարեցին 20 երկրից ավելի քան 90 երաժշտից կազմված Համահայկական նվագախումբը։
Համերգային երեկոն մեկնարկեց երիտասարդ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, իսկ ավարտն ազդարարեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը։ Ողջ երեկոյի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ավետ Տերտերյանի, Բարսեղ Կանաչյանի, Ալան Հովհաննեսի, Կոնստանտին Օրբելյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Կոմիտաս-Շարաֆյանի ստեղծագործությունները։Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեց նաև Սերժ Թանկյանի «Orca» սիմֆոնիայից հատված։ Ավարտին հնչեց ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Պոեմ հաղթանակի» ստեղծագործությունը, որն իրականություն դարձավ Համահայկական նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական եւ Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերի ու Լիպարիտ Ավետիսյանի կատարմամբ․դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան: Ստեղծագործություն, որը նվիրված էր ապրիլյան պատերազմի հերոսներին։
Օրվա ավարտին հնչեց ՀՀ պետական օրհներգն ու բեմում հայտնվեցին օրվա բոլոր դիրիժորները։ Հավելենք միայն, որ երեկոյին ներկա էին նաև ՀՀ և ԼՂՀ Նախագահները, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և այլք։
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0