a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
24/11/2014

Համերգ՝ նվիրված Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի և Գալուստ Գյուլբենկյանի հոբելյաններին

smbatyan

Նոյեմբերի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի կունենա ականավոր ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի 170 և աշխարհահռչակ գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանի 145-ամյա հոբելյաններին նվիրված համերգ։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կկատարի Արվո Փյարտի Երգ լարային նվագախմբի և զանգերի համար՝ նվիրված Բենջամին Բրիտտենի հիշատակին (հայաստանյան պրեմիերա), Բենջամին Բրիտտեն՝ Սիմֆոնիա թավջութակի և նվագախմբի համար, մենակատար՝ Ֆիլիպ Հայըմ (թավջութակ, Միացյալ Թագավորություն), Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով՝ «Շեհերազադ» սիմֆոնիկ պոեմ։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։

Աղբյուրը՝ Irates.am 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0