a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բոստոնում և Փրովիդենսում կայացել են հայ երաժշտության համերգներ

composers_unionof_armenia

ԱՄՆ Փրովիդենս քաղաքի «Եգավյան» Հայկական մշակույթային կենտրոնում կայացել է հայ երաժշտության համերգ, որը նախաձեռնել էր Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ Փրովիդենսի մշակութային հանձնախմբի հետ համատեղ։ Համերգային երեկոյի ընթացքում հնչել են Կոմիտասի,Ա.Խաչատրյանի, Ա.Հարությունյանի, Մ.Վարդազարյանի, Ե.Երզնկյանի, Ա. Բաբաջանյանի,Վ.Կոտոյանի, Կ.Պետրոսյանի,Ա. Հեքիմյանի, Ա.Ավետիսյանի կամերային, վոկալ-գործիքային ստեղծագործությունները։ Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարել են Ռոդ Այլնդ և Մասսաչուսեց նահանգների երաժիշտները։

Հայ կոմպոզիտորների՝ թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններն էլ հնչել են ԱՄՆ մեկ այլ քաղաքում՝ Բոստոնում՝ հայ-ֆրանսիական երաժշտության համերգի շրջանակներում։ Հայաստանի կոմպոզիտորների միության և Ամերիկայում հայկական թանգարանի (Բոստոն) համատեղ ջանքերով կազմակերպված համերգին մասնակցել են Բոստոնի Նոր Անգլիա կոնսերվատորիայի պրոֆեսոր, թավջութակահարուհի Կատե Կայայանը և միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Սթիվեն Պորտերը: Երեկոյի ընթացքում հնչել են Գ․Հովունցի, Մ․Կոկժաևի, Կ․Պետրոսյանի, ինչպես նաև Ֆ.Պուլենկի, Կ.Դեբյուսիի, Ֆ.Ֆրանկի և Է․ Չաուսոնի ստեղծագործուրյունները։ Թանգարանի տնօրեն պ. Պերճ Չեքիջյանն իր խոսքում բարձր է գնահատել նմանօրինակ միջոցառումներն ու կարևորել Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համագործակցությունը։

Հավելենք միայն, որ ԱՄՆ-ում կայացած երկու համերգների գեղարվեստական ղեկավարն է եղել ՀԿՄ Արտասահմանյան հանձնախմբի համանախագահ, կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0