a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բոստոնում կայացել է հայ երաժշտության համերգ

AMA - 1

Ամերիկայի Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքի հայկական թանգարանում օրեր առաջ կայացել է «Գարնանային հնչուններ» խորագիրը կրող համերգ, որի ընթացքում հնչել են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Հայաստանի կոմպոզիտորների միության և Ամերիկայում հայկական թանգարանի համատեղ ջանքերով կյանքի կոչված երեկոյի ընթացքում հանդիսատեսին է ներկայացվել են Կոմիտասի, Ռ.Մելիքյանի, Ա.Հարությունյանի, Է.Միրզոյանի, Է.Աբրահամյանի, Ա.Այվազյանի, Գ. Չթչյանի,Ա.Սաթյանի, Լ.Չաուշյանի, Կ.Պետրոսյանի ստեղծագործությունները:

Համերգային երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել Լոնդոնի «Ռոյալ» երաժշտական ակադեմիայի շրջանավարտ, սոպրանո Նարինե Օջախյանը, Մոնտրեալի կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Գրիգոր Շահվերդյանը, միջազգային մրցույթների դափնեկիրներ, ջութակահար Թոմաս Շահբաղյանը և թավջութակահար Լևոն Մարկոսյանը /բոլորը Կանադայից/:

Համերգն իրականացել է «Դադուրյան» ֆոնդի աջակցությամբ։ Համերգի գեղարվեստական ղեկավարն եր ՀԿՄ արտասահմանյան հանձնախմբի համանախագահ Կոնստանտին Պետրոսյանը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0