a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պատանի հայ երաժիշտները Մոսկվայում ելույթ կունենան Ջիվան Գասպարյանի հետ

hamerg_moskvayum

Մոսկվայի Կրեմլի պետական պալատում տեղի կունենա «Երջանկություն» միջազգային մանկական փառատոնի մրցանակաբաշխությունը և Գալա համերգը: Այս մասին հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության հասրակայնության հետ կապերի բաժինը։

Նախարարության աջակցությամբ Հայաստանից փառատոնին կմասնակցեն Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի աշակերտուհի Մերի Մուսինյանը (քանոն), Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտ Ալբերտ Անդրեասյանը (երգ) և Երևանի Պ. Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական միջնակարգ դպրոցի աշակերտ Գևորգ Ստեփանյանը (դուդուկ)։

Հայաստանի շնորհալի պատվիրակները ելույթ կունենան ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի հետ:

«Երջանկություն» միջազգային մանկական երաժշտական փառատոնի հեղինակն ու ղեկավարը «Պատանի արտիստ» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Մերինե Մելիքյանն է։
Փառատոնի ամենագլխավոր իրադարձությունը «Երջանկություն» երաժշտական ներկայացման բեմադրությունն է, որի նորարարական ձևաչափը հնարավոր կդարձնի մեկ ներկայացման մեջ միավորել կախարդական հեքիաթի ժանրը՝ մոլորակի տարբեր ժողովուրդների երաժշտական ու մշակութային ավանդույթների ցուցադրությամբ։

«Երջանկություն» ներկայացման մեջ ընդգրկված են Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Թամարա Գվերդցիտելին (Երգի Թագուհի), «Ժողովրդական արտիստ» մրցույթի հաղթող Ալեքսեյ Գոմանը (Փոքրիկ արքայազն), «Ունիվեր» սերիալի հանրահայտ աստղ Ալեքսեյ Լեմարը (Հեքիաթասաց), ինչպես նաև «Երջանկություն» մանկական միջազգային փառատոնի հաղթողները:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0