a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրված համերգ Ռիգայում

7853_hq

Ապրիլի 6-ին Ռիգայի մայր տաճարում տեղի է ունեցելհամերգ՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն, միջոցառումը կայացել է Լատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) կողմից կազմակերպված Հայկական Մշակույթի օրերի շրջանակներում:

Համերգին ներկա էին Լատվիայի Հանրապետության առաջին նախագահ Գունտիս Ուլմանիսը, Լատվիայի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, Լատվիայում հավատարմագրված դեսպաններ, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Բալթյան երկրներում հայ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիայի լյութերանական և կաթոլիկ եկեղեցիների առաջնորդ արքեպիսկոպոսները, հայ և լատվիացի հասարակական գործիչներ:

Համերգի բացմանը ելույթ են ունեցելԼատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը և Բալթյան երկրներում հայ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը:

Դեսպան Մկրտչյանն իր ելույթում խոսել է Գրիգոր Նարեկացու և «Մատյան ողբերգության» ստեղծագործության մասին՝ նշելով, որ 2015թ․ Սուրբ Գրիգորին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից շնորհվել է «Համընդհանուր եկեղեցու» դոկտորի կոչում։

-Երկու օր առաջ տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի լատվիերեն թարգմանության շնորհանդեսը, որին հետևեց միջնադարյան հայկական եկեղեցիների ֆոտո ցուցահանդեսը: Մյուս օրը մեկնարկեց միջազգային գիտաժողովը, որտեղ Գրիգոր Նարեկացու աշխատանքը ներկայացվում է որպես Արևելքի և Արմուտքի միջև կամուրջ: Այսօր Գրիգոր Նարեկացուն նվիրված այս հրաշալի, շատ առումներով աննախադեպ համերգի ականատեսն ենք՝ որպես Լատվիայում հայկական մշակույթի օրերի ամփոփում։ Բոլոր այս միջոցառումների միջոցով նպատակ ունենք ներկայացնելու հայկական մշակույթի ունեցած ավանդը համընդհանուր քրիստոնեական քաղաքակրթության մեջ, – իր խոսքում նշեց դեսպան Մկրտչյանը։

Համերգին կատարումներով հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը, Լատվիայի ռադիոյի երգչախումբը՝ դիրիժոր Սիգվարդ Կլյավայի ղեկավարությամբ և այլք:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0