a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
06/05/2015

Հայազգի ջութակահար Հրաչյա Ավանեսյանը մայիսի 8-ին ելույթ կունենա Տեներիֆեում` որպես սիմֆոնիկ նվագախմբի մենակատար

Culture.AM New

Tert.am-ի փոխանցմամբ հայազգի ջութակահար Հրաչյա Ավանեսյանը մայիսի 8-ին կայանալիք համերգին հանդես կգա որպես Տեներիֆեի Սիմֆոնիկ նվագախմբի մենակատար:

Ինչպես գրում է իսպանական La Opinion-ը` Ավանեսյանը կփոխարինի Պեկկա Կուուոսիստոյին, ով չի կարող մասնակցել նվագախմբի այս համերգաշրջանին  Կանարյան կղզիներում:  Սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Բեթհովենի «Էգմոնտ» նախերգանքը, Բրամսի «Երրորդ սիմֆոնիան» և Յան Սիբելիուսի «Ջութակի կոնցերտը»:

Հրաչյա Ավանեսյանը, ով ծնվել է 1986-ին` Հայաստանում, իր  սերնդի ամենաոգեշնչող արվեստագետներից է: 2006-ի ապրիլին  Յեհուդի Մենուհինի մրցույթում գրավել է առաջին տեղը, իսկ 2008-ին իր տաղանդը ևս մեկ անգամ  հայտնի դարձավ աշխարհին, երբ Դանիայում արժանացավ Կառլ Նիլսենի հեղինակավոր մրցույցի առաջին մրցանակին:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0