a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
24/07/2015

«Հայաստանից մեկնում էի այն հստակ համոզմունքով, որ կատարելագործելու եմ նվագիս որակը, երաժշտական փորձս ու գիտելիքներս». Արտյոմ Մանուկյան

maxresdefault (1)

Թավջութակահար Արտյոմ Մանուկյանը Հայաստանում է: Հնգամյա դադարից հետո Արտյոմը Լոս Անջելեսից Հայաստան է վերադարձել անդրանիկ ձայնասկավառակը՝ «Citizen»-ը ձեռքին ու պատրաստվում է նոր ալբոմի շնորհանդեսին, որ կկայանա արդեն վաղը՝ ակումբային ֆորմատով՝ Kami Club-ում:

Թեև Արտյոմին ճանաչում եմ դեռևս հայաստանյան ամենալուրջ երաժշտական նախագծերից, այնպիսին, ինչպիսին «Armenian Navy Band»-ն է կամ «Կատուները», և այլն, այնուամենայնիվ, ինձ զարմացրին համաշխարհային երաժշտական ինդուստրիայի այն հզոր անունները (Darryl «DMC» McDaniels, Run-D.M.C., Draco Rosa, և այլն), որոնց հետ Արտյոմը հասցրել կամ հաջողացրել է նվագել նույն բեմի վրա, ձայնագրվել համատեղ նույն երաժշտական նախագծերում, և ընդհանրապես՝ ինձ զարմացնում են հաջողության այն տեմպերը, որով նա առաջ է շարժվում Ամերիկայի Միացյալ Նահանգների երաժշտական կյանքում: Ու քանի դեռ նա չի հասցրել վերածվել համաշխարհային մեծության այնպիսի գերաստղի, որի հետ զրուցելու համար մամուլը ստիպված կլինի հաղթահարել ագենտի ինստիտուտը (կատակ, բայց` խիստ հավանական) ես հանդիպեցի նրա հետ երևանյան ակումբներից մեկում՝ փորձից անմիջապես հետո, ու պարզեցի հայրենիք վերադառնալու առիթը:

– Արտյոմ, տեղյակ եմ, որ «Citizen»-ի հայաստանյան շնորհանդեսին նախորդել է ամերիկյան պրեզենտացիան: Ինչպե՞ս անցավ առաջին սկավառակիդ շնորհանդեսը Լոս Անջելեսում:
– Շատ լավ անցավ, մանավանդ, որ շնորհանդեսին ներկա էին, ու նվագել եմ այնպիսի հզոր երաժիշտների հետ, ինչպիսին ֆրանսիացի բասիստ Ադրիան Ֆեռոն է. ռուսերեն մի արտահայտություն կա՝ высший пилотаж, և դա, երևի, իրեն է վերաբերում: Ես նրանից շատ եմ սովորել ու մինչև հիմա շարունակում եմ սովորել: Հայազգի բարձրակարգ երաժիշտ Վարդան Հովսեփյանն էր ներկա, երկու թմբկահարներ կային, որոնցից մեկը շատ հայտնի ջազային աստղ Ջամայեր Ուիլյամսն է, մյուսը՝ Գյավին Սալմոնը: Պրեզենտացիան կազմակերպվել էր լոսանջելեսյան ամենահայտնի ջազային ակումբում՝ «Blue Whale»-ում: Շատ տարբեր հյուրեր ունեի, ու ինձ համար ամենամեծ ձեռքբերումն այս ամենի մեջ նաև այն եղավ, որ հավաքված 200-ից ավելի հյուրերի մեջ մեծ թվով օտարերկրացիների հանդիպեցի: Գիտե՞ս, երբ տեսնում ես, որ դահլիճի կեսը, օրինակ, ամերիկացիներ են, այն էլ՝ Լոս Անջելեսում, որտեղ հայկական մեծ համայնք կա, հասկանում ես, որ միգուցե քո աշխատանքը նկատելի է դարձել ոչ միայն տեղի հայերին, որոնցից շատերի համար ես ընկեր եմ, ու կգան նաև զուտ նրա համար, որ իրենց ընկերոջ ձայնասկավառակի շնորհանդեսն է:

Ավելին՝ 168.am կայքում

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0