a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ ունեցավ Կաննի Debussy համերգասրահում

Sergey-Smbatyan1

Արդեն գրեթե կեսդարյա ավանդույթի ուժով՝ սկսած 1966 թվականից, աշխարհի երաժշտական ընտրախավը ամեն տարի հավաքվում է Լազուրի ափին՝ բացահայտելու, քննարկելու և գնահատելու ամենը, ինչն անցած տարվա ընթացքում զարմացրել, հիացրել ու հարստացրել է երաժշտական աշխարհը։ ՄԻԴԵՄ երաժշտական փառատոնի հեղինակությունը վաղուց արդեն հատել է Ֆրանսիայի սահմանագիծը և համաեվրոպական ճանաչում բերել փառատոնին։

«Միդեմ» միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնի շրջանակում, Կաննում, ուր քաղաքի ամեն հատվածում

midem_2
հունիսի 5-ից թևածում էր հայկական շունչը, «Դեբյուսի» սրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը։

Համերգը մեկնարկեց Ֆրանսիայի ժամանակով 20:30-ին, որն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեց Հայաստանում Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով: Համերգին ներկա էին նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Ծրագրի առաջին հատվածում նվագախումբը կատարեց Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանք» ստեղծագործությունը, Արամ Խաչատրյանի «Կոնցերտ-ռապսոդիա թավջութակի և օրկեստրի համար», մենակատար Նարեկ Հախնազարյան (թավջութակ), Կրիշտոֆ Պենդերեցկու «Ադաջետո «Կորած դրախտը» օպերայից», իսկ երկրորդ հատվածում՝ Կլոդ Դեբյուսիի «Ծովը», Արամ Խաչատրյանի Սպարտակ բալետից հատվածներ:

Հիշեցնենք, որ  Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆլյոր Պերրելինիի կողմից պարգևատրվել Ֆրանսիայի Արվեստի ու գրականության շքանշանով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0