a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանում է հայտնի դաշնակահար Վարդան Հովսեփյանը

10d0861

ԱՄՆ-ից Հայաստան է ժամանել արևմուտքում ճանաչված դաշնակահար, մեր հայրենակից Վարդան Հովսեփյանը: Նա մայիսի 22-ին համերգ կունենա Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, իսկ մայիսի 27-ին՝  KAMI ակումբում: Երաժշտի երևանյան այցի շրջանակներում, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) ուսանողների և երաժշտասերների համար միության գրասենյակում  մայիսի 24-ին կազմակերպում է տաղանդավոր դաշնակահարի վարպետության դասընթացը:

Հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր Վարդան Օվսեփյանը  բնակվում է ԱՄՆ-ում: Նա սովորել է Երեւանի պետական կոնսերվատորիայում, Էստոնիայի երաժշտության ակադեմիայում, Հելսինկյան ջազ կոնսերվատորիայում եւ Բերքլիի երաժշտական քոլեջում:

Համագործակցել է այնպիսի արվեստագետների հետ, ինչպիսիք են՝ Միք Գուդրիքը, Պիտեր Էրսկինը եւ Ջերրի Բերգոնզին: Այժմ դասավանդում ու վարպետության դասեր է անցկացնում մի շարք համալսարաններում ու փառատոններում: Թողարկել է 5 ձայնասկավառակ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0