a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
02/06/2015

Հայկական ազգային երաժշտության մոտ 550 օրինակ՝ մեկ ձայնադարանում

Culture.AM ձԱՅՆԱԴԱՐԱՆ

Հայկական ազգային երաժշտության ոսկե հավաքածու համարվող ստեղծագործությունների մոտ 550 օրինակ ընդգրկվել են մեկ ձայնադարանում, որի մեջ ներառված են ժողովրդական, հոգևոր և գործիքային երաժշտության նմուշներ: Ձայնագրվել են կոմիտասյան չափանիշներով ընտրված 300 ժողովրդական, 100 հոգևոր և 100 գործիքային երաժշտության նմուշներ, ինչպես նաև աշուղական երգեր: Ցանկի մեջ ընդգրկված են Արևելյան և Արևմտյան Հայաստանների պատմական տարածաշրջանների երգերն ու նվագները: Ծրագիրն իրականացվում է «Հայկական ազգային երաժշտական գանձարան» մշակութային նախագծի շրջանակներում` «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից, 2014 թվականի փետրվարից, գաղափարը հղացվել է 2013 թվականի օգոստոսից:

Ծրագիրը նպատակ ունի ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան հայկական ժողովրդական և հոգևոր երգերի ժամանակակակից թվային ձայնադարան, այն բաղկացած է 4 փուլերից․

● Առաջին փուլում իրականացվել են երգերի ձայնագրությունները: Հայտարարված մրցույթի արդյունքում ընտրվել են կատարողներ, և սկսվել են երգերի ձայնագրությունների աշխատանքները: Արդեն արված:
● Երկրորդ փուլում կատարվել է հայկական ազգային երաժշտությանը վերաբերող նոտային գրականության հավաքագրում և դասակարգում։ Սրանց մեծ մասն արդեն պատրաստ է հրատարակման:
● Երրորդ փուլում իրականացվում են նախագծի համար պաշտոնական ինտերնետային կայքի պատրաստման աշխատանքները, որտեղ նախատեսվում է տեղադրել ամբողջական տեղեկատվություն իրականացված աշխատանքների մասին՝

○ երգերը mp3 տարբերակով՝ ներբեռնելու հնարավորությամբ
○ յուրաքանչյուրի երգի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն
○ յուրաքանչյուր երգի նոտաները և բառերը
○ յուրաքանչյուր երգի համար նախատեսված պատկերային իլուստրացիա երգի ճանաչելիությունը բարձրացնելու համար

● Չորրորդ փուլում իրականացվում է Կոմիտաս Վարդապետի ծրագիրը: 100 տարի անց առաջին անգամ լույս է տեսնելու նոտաներով հանդերձ այն երգերի ժողովածուն, որոնց սոսկ տեքստերն էին հրատարկվել Կոմիտասի կենդանության օրոք «Հազար ու մի խաղ» անվանումով:
● Հինգերորդ փուլ

Շուրջ 200 տարի ընդմիջումից հետո համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով և ձևակերպմամբ կհրատարակվի հայ հոգևոր երաժշտական մատյանները /Շարակնոցը, Ժամագիրքը/: Ծրագրի շրջանակում կվերահրատարկվի նաև Եկմալյանի «Պատարագը»: Արդեն հրատարակված նոտաներին կկցվեն նաև երգերի բառերի լատինատառ հնչավորումները (transliteration)։
Նախագծի շրջանակում ստեղծվել է նաև 10 հոգուց բաղկացած «Զարկ» արական երգչախումբը: Վերջիններս միջնադարյան երգարվեստի ավանդույթի համաձայն կատարում են 60 հոգևոր երգեր (5-15-րդ դարեր):

Ավելին՝ Panorama.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0