a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայկական երաժշտական համաժողովը նշում էր իր հիմնադրման 20-ամյակը

watermarked-20150526_200729

Հայկական երաժշտական համաժողովը, որը հիմնադրվել է 1994 թվականին Լևոն Չաուշյանի, Վահրամ Բաբայանի, Վարդան Աճեմյանի, Մարտին Վարդազարյանի, Ռուբեն Սարգսյանի և էլի մի շարք անվանի կոմպոզիտորների կողմից, նպատակ ուներ բարձրացնելու հայ երաժշտության դերը մեր իրականության մեջ: Համաժողովի բազմավաստակ անդամները Հայաստանի Կոմպոզիտրոների Միության անդամներն են, ովքեր Միության նախկին նախագահի՝ Ռոբերտ Ամիրխանյանի օրոք “առանձնացան” միությունից և ստեղծեցին համաժողովը: Նոր նախագահի օրոք անդամները վերսկսեցին իրենց կապերի “ամրապնդման” պրոցեսը Հայաստանի Կոմպոզիտորների միության հետ:

Եվ ահա, մայիսի 26-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը  տեղի ունեցավ համաժողովի անդամ թվով 7 հեղինակների՝ Վահրամ Բաբայանի, Ռուբեն Սարգսյանի, Վարդան Աճեմյանի, Սուրեն Զաքարյանի, Երվանդ Երկանյանի և Լևոն Չաուշյանի ստեղծագործությունների կատարումները՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ: Դիրժորական վահանակի մոտ էր Վահան Մարտիսրոսյանը, մենակատարն էլ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահարուհի Արուս Աճեմյանն էր:  2 ժամից ավել տևած համերգը եզրափակվեց Լևոն Չաուշյանի Սերենադ “Սերենադին” լարային նվագախմբի համար գրված ստեղծագործության կատարումով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0