a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Եգիպտոսում անցկացվել են հայկական մշակույթի օրեր

Cairo_Armenian_days

Նոյեմբերի 12-15-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում անցկացվել են հայկական մշակույթի օրեր: ՀՀ մշակույթի նախարարության փոխանցմամբ՝ մշակույթի օրերի պաշտոնական բացումը տեղի է ունեցել Կահիրեի օպերային թատրոնի Գոմհորիա սրահում` Հայաստանի պարի պետական և «Շողակն» անսամբլների համերգով: Համերգներ են կայացել նաև Ալեքսանդրիա և Դամանհուր քաղաքներում: Համերգներին զուգընթաց անցկացվել է նաև հայկական ֆիլմերի շաբաթ:

Հայաստանյան պատվիրակությունը ղեկավարել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը: Կահիրեում Ն. Տեր-Վարդանյանը հանդիպել է Եգիպտոսի մշակույթի նախարար Հելմի ալ-Նամնամի, Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Յեհիա Ռաշիդի, Հնությունների խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Ամին Մուստաֆայի hետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են համատեղ ֆիլմարտադրության, գրական թարգմանությունների, գրադարանների թվայնացման, թանգարանների կրթական ծրագրերի, հնագիտական պեղումների և այլ ոլորտներում համագործակցության հարցեր:

Հայաստանյան պատվիրակությունն այցելել է նաև Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և Հայոց թեմի առաջնորդարան: Այցի շրջանակում Եգիպտոսում ՀՀ դեսպանությանն են փոխանցվել վերջին տարիներին պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրքեր` եգիպտահայ համայնքին տրամադրելու համար:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0