a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
22/05/2015

Հայկական «պառնաս»՝ Աթենքի «Պառնասոյում»

Ruben-Asatryan-3

Օրերս Աթենքի «Պառնասո» հնագույն համերգասրահում, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, տեղի «Orchestra Mobile» նվագախմբի հետ կայացած համերգը կազմված էր բացառապես հայ կոմպոզիտորների երկերից:

Այն նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Միջոցառմանը հրավիրված ճանաչված հույն երգչուհի Սոնիա Թեոդորիդոն հնչեցրել է Այվազյանի, Բաբաջանյանի, Սաթյանի ստեղծագործությունները, իսկ հունաբնակ դուդուկահար Վահան Գալստյանն էլ հանդես եկել Արամ Սաթյանի՝ դուդուկի եւ նվագախմբի համար գրված «1915» երկի մեկնաբանմամբ:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները Հունաստանում մեկնարկել են դեռեւս տարեսկզբից՝ Նոր Զմյուռնիայում 1979թ. տեղադրված հայ և հույն զոհերի հուշարձանի հրապարակում  կայացած ոգեկոչման արարողությամբ:
«1919-22 թթ. հույն-թուրքական պատերազմի ժամանակ Թուրքիայի քեմալական կառավարության զորքերը, ստանալով մեծ տերությունների նյութական, ռազմական, քաղաքական եւ բարոյական օգնությունն ու աջակցությունը, իրականացրին Զմյուռնիայի հույն եւ հայ խաղաղ բնակչության կոտորածն ու թալանը»,- Առավոտ-ի փոխանցմամբ տեղեկացրել է Ռուբեն Ասատրյանը: Նա նաև նշեց, որ կայացած և սպասվելիք միջոցառումներում մեծ դերակատարում ունեն Նոր Զմյուռնիայի փոխքաղաքապետ Վանկիլիս Խաչատուրյանը, ՀՅԴ «Արամ Մանուկյան» եւ երիտասարդական «Դրո» խմբի անդամները և, իհարկե, հայ համայնքը:

Մանրամասները՝ Aravot.am կայքում

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0