a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 100 – ամյակին նվիրված համերգներ Բոստոնում և Պրովիդենսում

April 12 concert - 10

Մասսաչուսեց և Ռոդ Այլենդ նահանգների հայական կազմակերպությունների նախաձեռնությամբ, Ցեղասպանության 100-ամյակին նվիրվաց հանդիսավոր համարգներ տեղի ունեցան ԱՄՆ-ում:  Համերգներից առաջինը կայացավ ապրիլի 12-ին՝ Պրովիդենսի Park Theater-ում, իսկ երկրորդը՝ ապրիլի 19-ին՝  Բոստոնի Սուրբ Երրորդություն Հայկական Տաճարում: Կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի ղեկավարությամբ ելույթ ունեցան հանրահայտ մենակատարներ Նյոը -Յորքից, Բոստոնից, Պրովիդենսից, ինչպես նաև “ԵՐԵՎԱՆ” երգչախումբ – նվագախումբը, Ռոդ Այլենդի հայկական երգչախումբը:

Կատարվեցին Կոմիտասի, Եկմալյանի, հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների, ինչպես նաև ժողովրդական և ազգային երգեր: ԱՄՆ-ու առաջին անգամ հնչեցին Լևոն Չաուշյանի “Սրբազան Հայաստան”, Երվանդ Երզնկյանի “Ծաղկիր Հայրենիք”, Կոնստանտին Պետրոսյանի “Արարատ”, Գրիքոր Փիթեջյանի “Տեր Զոր”ստեղծագործությունները՝  նվիրված Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Համերգներին ներկա էին պետական, հասարակական գործիչներ, դիվանագետներ, հոգևորականներ և բազմահազար ուկնդիրներ: Այս համերգներն անցան մեծ հաջողությամբ և դարձան նշանակալի երևույթ ԱՄՆ հայ համայնքի  հասարակական և մշակույթային կյանքում:

Առջևում նոր համերգներ են ԱՄՆ-ում….Հայաստանի Կոմպոզիտորների Միության և Բոստոնի Հայկական Թանգարան-Գրադարանի հետ համատեղ կազմակերպվելու են  համերգներ՝  նվիրված Ցեղասպանության 100- ամյակին:  Կհնչեն Ռ.Մելիքյանի, Ս.Նաղդյանի,Ա.Սպենդիարյանի, Ա.Խաչատուրյանի,Է.Բաղդասարյանի, Ա.Բաբաջանյանի, Ս.Ջրբաշյանի, Է.Արիստակեսյանի,Ա.Աճեմյանի, Գ.Չթչյանի, Ե.Երկանյանի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0